Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը

ՆՆարե Թադևոսյան

Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահները ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի շարժը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխումը:

Նրանք ուղեկցում և ապահովում են նաև շինարարական բրիգադների անվտանգությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր: Շարունակվում է նաև տարածքների ականազերծումը: Ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1000 ական` ապահովելով Լաչինի միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունը:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և մոտ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1000 պայթուցիկ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում