«Ապագայում կտեսնենք նախարարի աշխատանքը: Ընդհանուր առմամբ մինչև նախարար նշանակվելը մեր հանձնաժողովի հետ հանդիպում է տեղի ունեցել, և իմ կարծիքը իր տեսլականի հետ նորմալ է, դրական է: Հիմա թողենք, թող աշխատի, ապագայում կտեսնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպումից հետո:
«Խնդրում եմ նաև, թող հորդոր լինի բոլորին. մենք էս իրավիճակում պետք է բոլորս միասնական, մեկ բռունցք լինենք, որպեսզի հետայսու խուսափենք, ենթադրենք, էս ճգնաժամը ավելի խորը կամ անդունդը չգլորենք: Միասնական, մեկ բռունցքով նայենք դեպի առաջ, և ամեն ինչ, վստահաբար, ասում եմ՝ լավ է լինելու»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը էկոնոմիկայի նախարարի հետ: