ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
«Առողջական վիճակը ընդհանուր առմամբ լավ է, սակայն դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,- ասել է Կոստանյանը ու հավելել, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, եղել է խորհրդարանում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք բռնություն էին գործադրել Միրզոյանի նկատմամբ, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել: ԱԺ նախագահի դեմ հարձակման առթիվ քրեական գործ է հարուցվել, կան կալանավորվածներ: