Չինաստանը Chang'e-5 տիեզերական ապարատ է ուղարկել Լուսին, որն արդեն վայրէջք է կատարել՝ տեղեկացնում է BBC-ն:
Ակնկալվում է, որ Լուսին ուղարկված ռոբոտը արբանյակի վրա կանցկացնի մի քանի օր՝ տեղանքն ուսումնասիրելու և մակերևույթից որոշ նմուշներ հավաքելու համար:
Լուսին ուղարկված սարքն ունի մի շարք գործիքներ, այդ թվում՝ տեսախցիկ, սպեկտրոմետր, ռադար և այլն:
Նպատակն է՝ հավաքել ժայռաբեկորների ու փոշու մոտ 2 կգ նմուշ:
Նման առաքելություն իրականացվել էր 44 տարի առաջ: Դա խորհրդային Luna 24 տիեզերական ապարատն էր, որը հավաքել էր 200 գրամից քիչ նմուշ:
8.2 տոննա կշռող Chang'e-5-ը ապարատը արձակվել էր Չինաստանի հարավային տիեզերակայաններից մեկից: