• Հայ
  • Eng
  • РУС
ՀՀ վարչապետը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ վարչապետը դատական համակարգի... 12:43
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի... 12:34
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ ԱՀ ՊԲ-ն հրապարակել է... 11:39
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 16:5130 Նմբ, 2020

Վարչապետն իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որ մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից:

Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը, և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:

Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:

 

 

Լրահոս
  • Արայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի 19:2626 Հնվ, 2021
  • Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին 19:2226 Հնվ, 2021
  • Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ 19:1926 Հնվ, 2021
  • Վարչապետի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 19:1526 Հնվ, 2021
  • ՍԴ նախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին 19:1026 Հնվ, 2021
  • Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ 19:0526 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 26.01.2021 19:0026 Հնվ, 2021
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ 18:5926 Հնվ, 2021
  • Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է 18:5426 Հնվ, 2021
  • Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ 18:5226 Հնվ, 2021
  • ԱՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել 18:4726 Հնվ, 2021
  • 2021 նոր համերգաշրջանը «Հովերը» սկսում է Կոմիտասի, Հովհաննիսյանի, Երկանյանի ստեղծագործություններով 18:4226 Հնվ, 2021
  • Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը 18:3726 Հնվ, 2021
  • Իտալիայի վարչապետը հրաժարական տվեց 18:3326 Հնվ, 2021
  • «Բարսելոնան»՝ ամենաբարձր եկամուտ ունեցող եվրոպական ակումբ. Deloitte Football Money League 18:2826 Հնվ, 2021
  • Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը 18:2326 Հնվ, 2021
  • ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտի վերանայման լուրջ կարիք կա. Ռոմանոս Պետրոսյան 18:2126 Հնվ, 2021
  • Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 18:1626 Հնվ, 2021
  • ԱՄՆ իրավապահների պատվիրակությունն այցելել է Ոստիկանություն 18:1126 Հնվ, 2021
  • Շնորհակալ ենք, լեգե՛նդ. Մարմնամարզության ֆեդերացիայի նամակը՝ Ալբերտ Ազարյանին 18:0626 Հնվ, 2021
  • Փոքրիկ Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ 18:0026 Հնվ, 2021
  • Մեզ համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը. Զարիֆ 17:5426 Հնվ, 2021
  • Տաթևիկ Հայրապետյանն ընտրվել է ԵԽԽՎ փախստականների և միգրանտ երեխաների ենթահանձնաժողովի նախագահ 17:5226 Հնվ, 2021
  • Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի իր գործընկերոջն է ներկայացրել դատաիրավական ոլորտի բարեփոխումները 17:5126 Հնվ, 2021
  • Ֆլորիդայի իշխանություններն առաջարկել են հյուրընկալել Օլիմպիական խաղերը Տոկիոյի փոխարեն 17:4626 Հնվ, 2021
  • Ավարտվել են Արցախի 2021 թ. պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները հանձնաժողովներում 17:4226 Հնվ, 2021
  • Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա 17:3826 Հնվ, 2021
  • Մենք չենք պատրաստվում ուշադրությունից դուրս թողնել իրավիճակը ԼՂ-ում. Լավրով 17:3326 Հնվ, 2021
  • «Խոսրովի անտառ» արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել. Պետրոսյան 17:2726 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի 1050 նոր դեպք Վրաստանում 17:2126 Հնվ, 2021
  • Անտառների կառավարման ոլորտում նախատեսվում է բնապահպանական փաթեթ. Պետրոսյան 17:1526 Հնվ, 2021
  • Փետրվարին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կդրվի հանրային քննարկման. Դանիելյան 17:1026 Հնվ, 2021
  • Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 17:0526 Հնվ, 2021
  • Լուրեր 17:00 | 26.01.2020 17:0026 Հնվ, 2021
  • Վերին Լարս անցակետում բեռնատարները ինտենսիվ բաց են թողնվում. ՊԵԿ 16:5926 Հնվ, 2021
  • Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել 16:5526 Հնվ, 2021
  • Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊՀ 16:5026 Հնվ, 2021
  • Նախարարը՝ «Սևան» ազգային պարկի կարողությունների ընդլայնման անհրաժեշտության մասին 16:4126 Հնվ, 2021
  • Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան 16:3426 Հնվ, 2021
  • ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Թռչունյանը հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով 16:2826 Հնվ, 2021
  • Վարչապետի որոշմամբ՝ դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները 16:2226 Հնվ, 2021
  • Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ 16:2026 Հնվ, 2021
  • Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ 16:1626 Հնվ, 2021
  • Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին 16:1026 Հնվ, 2021
  • Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների խոշտանգման, պաշտոնեական լիազորությունների անցմամբ նրանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան 16:0326 Հնվ, 2021
  • Զարիֆը մտադիր է աշխատել եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված հնարավորությունների ուղղությամբ 15:5926 Հնվ, 2021
  • Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կժամանի Երևան 15:5426 Հնվ, 2021
  • Տույժ և տուգանք՝ 13 լրատվամիջոցի նկատմամբ 15:5026 Հնվ, 2021
  • ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հակադարձել են ադրբեջանցիների «խաղաղասիրական» կոչերին 15:4326 Հնվ, 2021
  • Պատերազմը ստեղծել է բնապահպանական ռիսկեր. ՇՄ նախարար 15:3526 Հնվ, 2021
  • Պատերազմի ժամանակ կապվում էի Արցախ՝ գեներալների հետ, ասում էի՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. Վ.Մանուկյան 15:2726 Հնվ, 2021
  • ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն 15:2026 Հնվ, 2021
  • Մեկնարկել են 2021 թ. գյուղապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները 15:1326 Հնվ, 2021
  • Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ 15:0626 Հնվ, 2021
  • Լուրեր 15։00 | 26.01.2021 15:0026 Հնվ, 2021
  • Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի ցեղասպանությունը չի նկատում. Մելքումյան 14:5926 Հնվ, 2021
  • Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները 14:4826 Հնվ, 2021
  • Հետևողական քայլերի շնորհիվ կհասնենք անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը. վարչապետ 14:4026 Հնվ, 2021
  • Հավատում եմ, որ պետք է մեկտեղենք ջանքերը ռազմագերիներին ազատելու հարցում. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում 14:3126 Հնվ, 2021
  • Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա 14:2426 Հնվ, 2021
  • Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել. Վազգեն Մանուկյան 14:2126 Հնվ, 2021
  • Հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված տոնական հանդիսություններ չեն լինի. ՊՆ 14:0826 Հնվ, 2021
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին 13:5926 Հնվ, 2021
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ 13:5626 Հնվ, 2021
  • Այլ անձի փոխարեն քվեարկելու համար հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից բերման է ենթարկվել 13:5226 Հնվ, 2021
  • Գյումրիում կտրուկ նվազել է կորոնավիրուսի ծանր ու միջին ծանրության հիվանդների թիվը 13:4026 Հնվ, 2021
  • Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր 13:3126 Հնվ, 2021
  • Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 13:2326 Հնվ, 2021
  • Պետք է նոր իրավիճակում լուծումներ գտնել և հզորանալու մասին մտածել. Գեղարքունիքի մարզպետ 13:1626 Հնվ, 2021
  • ԵԽԽՎ-ն խորհուրդ է տվել սկսել ռազմագերիների փոխանակումը 13:0726 Հնվ, 2021
  • Լուրեր 13։00 | 26.01.2021 13:0026 Հնվ, 2021
  • Արցախի ՄԻՊ աշխատակազմը զեկույց է հրապարակել հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ 12:5826 Հնվ, 2021
  • Իրանի արտգործնախարարը Մոսկվայում է 12:5126 Հնվ, 2021
  • ՀՀ վարչապետը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել 12:4326 Հնվ, 2021
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս 12:3426 Հնվ, 2021
  • Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում 12:2626 Հնվ, 2021
  • Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 74 դեպք 12:1626 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը ՆԳՆ անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին 12:0726 Հնվ, 2021
  • Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող արցախցիները կարող են ներկայանալ բանկ ու ստորագրել հայտարարությունը 11:5626 Հնվ, 2021
  • Միկրոձեռնարկատերերը պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հաշվետվություն. ՊԵԿ 11:4826 Հնվ, 2021
  • ԱՀ ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ 11:3926 Հնվ, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք 11:3826 Հնվ, 2021
  • Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից 11:3326 Հնվ, 2021
  • Մարտունիում, Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ 11:2226 Հնվ, 2021
  • ՊԲ հայտարարությունը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին 11:1526 Հնվ, 2021
  • Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանատուն 11:0926 Հնվ, 2021
  • Թարմացում. 26.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի 11:0126 Հնվ, 2021
  • Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ 10:5126 Հնվ, 2021
  • ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը 10:3626 Հնվ, 2021
  • Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին 10:1626 Հնվ, 2021
  • Լուրեր 10։00 | 26.01.2021 10:0026 Հնվ, 2021
  • System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք 09:5426 Հնվ, 2021
  • Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. Բադասյան 09:4926 Հնվ, 2021
  • Հայաստանից ևս 222 տեղահանված է վերադարձել Արցախ 09:3426 Հնվ, 2021
  • Համավարակի պատճառով աշխարհը հայտնվել է վերջին 100 տարվա ամենածանր տնտեսական ճգնաժամում. Գուտերեշ 09:2626 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:2126 Հնվ, 2021
  • Ծանրամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է մրցաշրջան 2021-ին 09:0026 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 9 քաղաքացու ցուցաբերել օգնություն 08:4026 Հնվ, 2021
  • Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր 08:2426 Հնվ, 2021
  • Աբովյանի 1-ին ավագ դպրոցի ուսուցիչները պահանջում են պաշտոնում թողնել իրենց տնօրենին 08:1026 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015