Նիգերիայի նախագահը «խելագարություն է» բնորոշել ավելի քան 43 մարդու կյանք խլած հարձակումը երկրի հյուսիս-արևելքում՝ հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիի մերձակայքում: Հարձակվողները կապել են բրնձի դաշտերում աշխատող մարդկանց և կտրել կոկորդները:
Սա վերջին ամիսներին ամենադաժան հարձակումներից մեկն է մի տարածաշրջանում, որտեղ ակտիվ են «Բոկո Հարամ» և «Արևմտյան Աֆրիկայի Իսլամական պետություն» ապստամբ խմբավորումները: Բորնոյի նահանգապետը կոչ է արել դաշնային կառավարությանը՝ ավելի շատ զինծառայողներ և անվտանգության ուժեր ուղարկել տարածաշրջան ֆերմերներին պաշտպանելու համար:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: