• Հայ
  • Eng
  • РУС
Հարցազրույց Արթուր Խաչատրյանի հետ Հարցազրույց Արթուր Խաչատրյանի հետ 06:29
Բաց հարթակ. հարցազրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ Բաց հարթակ. հարցազրույց Ռուբեն... 07:02
ԱԺ նախագահի մասին Միքայել Մինասյանի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու ԱԺ նախագահի մասին Միքայել... 18:55
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. նախագահը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
14:4829 Նմբ, 2020

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. նախագահը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։

«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,- իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ - Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։ Հայաստանի նախագահն ասել է, որ մինչ Մոսկվա գալն այցելել է արաբական մի շարք երկրներ, հանդիպել նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Յուրաքանչյուր համայնքում հանդիպելիս կիսել ենք մեր ցավը, շատերն ունեին զայրույթ, պահանջներ։ Նախագահի պարտականությունն է՝ բոլորը լսել և կիսվել դիտարկումներով»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ցավն ու կորուստը չափազանց մեծ են՝ ոչ միայն Արցախի մեծ մասի, այլև հազարավոր հայ երիտասարդների կորուստ, վիրավորների մեծ թիվ, տարաբնույթ հսկայական դժվարություններ։

Հայաստանի նախագահը վերստին շեշտել է, որ պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է, եթե ձեռք ձեռքի տանք, մոռանանք մեր տարբերությունները, չբաժանենք մեզ սև ու սպիտակի, հասկանանք, որ բոլորս հայ ենք, բազմամիտք, բազմագաղափար․ «Մեր բոլոր բարեկամները ցավում են, որ պատերազմում պարտվել ենք, բայց մեզ բոլորը հարգելու են, եթե դրանից հետո կարողանանք կանգնել և քայլել, այս պարտությունից քաղած մտքերով, սխալներից սովորած՝ առաջ գնանք, նորից կառուցենք երկիր, որով բոլորս հպարտ ենք, կառուցենք բանակ, որը հաղթական է լինելու»։

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։ Մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ Ասվել է նաև, որ պատերազմի օրերին սփյուռքն աննախադեպ համախմբվածություն ու նվիրում է ցուցաբերել և հիմա խոր հիասթափություն է ապրում, հատկապես, երբ տեսնում է, որ անորոշությունը շարունակվում է, և չկա ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր։ Տեսակետ է հայտնվել, որ կառավարության հրաժարականը և համաձայնության կառավարության ձևավորումը խթան կլինի, որ վստահությունը վերականգնվի։ Առաջարկ է հնչել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։


Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, որոնք հաճախ նաև զգացմունքային դաշտից են եղել, նախագահն ասել է, որ, գիտակցելով կորստի մեծ ցավն ու դժբախտության ահռելի չափը, հասկանում է մարդկանց զգացմունքները, զայրույթն ու քննադատությունը․ «Մեր երիտասարդներն իսկապես հերոսներ են։ Հազարավոր կյանքեր կորսվեցին, ինչը ողբերգություն է։ Մեծ թվով վիրավորներ ունենք։ Հիվանդանոցներում իրավիճակը շատ ծանր է, հիմա ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում կորոնավիրուսին»։

Նախագահն ասել է, որ մենք պարտություն ենք կրել մի քանի պատերազմներում։ «Նախ՝ ժողովրդագրական պատերազմը․ 1994 թվականի հրադադարից հետո բնակչության աճ չի եղել։ Երբ զինվորը կանգնած է սահմանին, նա անընդհատ նայում է, թե ինչ կա թիկունքում։ Եթե այնտեղ դատարկություն է, անգամ մեծ ոգի ունեցող հայ զինվորի համար դժվար է։ Պետք էր բնակեցնել այդ տարածքը»,- նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ մենք պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում․ «Ադրբեջանցիներն ու թուրքերը լրջորեն էին սրան պատրաստվել։ Այս պատերազմը շարունակվում է նաև այսօր, նրանք հարձակվում են մեզ վրա։ Մենք սրանով չենք զբաղվել, դրա համար տանուլ տվեցինք։ Հայաստանում մենք այսօր հարձակվում ենք իրար վրա՝ միավորվելու փոխարեն»։

Հանրապետության նախագահը նաև նշել է, որ 26 տարի առաջ մենք իսկապես ունեինք տարածաշրջանում ամենահզոր բանակը։ «Մենք բանակ կառուցեցինք կամավորներով, բայց պատերազմի վերջում ունեինք կանոնավոր բանակ։ Այն ժամանակ մեր բանակը տեխնոլոգիապես ավելի լավն էր, քան ադրբեջանականը։ Հետագա տարիներին Ադրբեջանը հսկայական գումարներ էր ծախսում հզորանալու համար, իսկ մենք դեռ ապրում էինք անցյալի փառքով, այդ իսկ պատճառով այս պատերազմում նրանք ունեին դրոններ, իսկ մենք՝ ոչ։ Հաջորդ պատերազմը լինելու է արհեստական բանականության մասնակցությամբ»։ Նախագահն ասել է, որ պետք է զբաղվել գիտությամբ, նոր տեխնոլոգիաներով, կրթությամբ՝ վերստին չպարտվելու համար։

Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է․ «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի է ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել՝ հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց թիվը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակեր, որ ճգնաժամ չկա՞։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։

Շատ կարևոր է, որ նոր կառավարություն լինի, որը կկառավարի որոշակի ժամանակահատված, որովհետև նոր ընտրություններ պետք է լինեն, եթե մնանք խորհրդարանական երկիր։ Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում, և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։

Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կա՛մ Սահմանադրությունը, կա՛մ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։

Անդրադառնալով այն փաստին, որ ինքը մամուլից է տեղեկացել Արցախին վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նախագահ Սարգսյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա պետականության կործանում է։ Այն կործանվում էր ոչ այդ մեկ օրը, այլ տարիներ շարունակ։ Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը»։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ ներկայիս Սահմանադրության մեջ չկա զսպումների և հավասարակշռության ոչ մի լծակ․ «Յուրաքանչյուր սահմանադրություն՝ լինի նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգում, պետք է ներառի հավասարակշռումներ և հակակշռումներ, զսպումների մեխանիզմներ, որ ոչ ոք՝ լինի նա նախագահ կամ վարչապետ, իր վրա չվերցնի այնպիսի որոշումների կայացումներ, որոնք ազգային են և շատ կարևոր։ Այդ ամենը պետք է հավասարակշռված լինի։ Մեզ մոտ Սահմանադրությունը բացարձակապես հավասարակշռված չէ»։

Նախագահն ասել է, որ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ պետք է մտածել նաև հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների կամ՝ գործող Սահմանադրության բարելավման մասին։ «Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության և նախագահական ինստիտուտի միջև,- ասել նախագահը՝ նշելով․- Կարծում եմ, որ եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»։

Ի՞նչ անել հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Նոյեմբերի 10-ից սկսած ինձ մոտ եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Նրանց հետ խոսել ենք համաձայնության հանձնաժողովի, սահմանադրական համաժողովի և այլնի մասին,- ասել է նախագահ Սարգսյանը։ - Մեր պետությունն արդեն իսկ կործանվում է։ Եկեք չշարունակենք այն կործանել։ Գոյություն ունի տարածք, որտեղ մենք կարող ենք հավաքվել, առաջին հերթին ես՝ որպես նախագահ առաջարկել եմ դա։ Ես շատ քիչ լիազորություններ ունեմ, սակայն նախագահությունը հենց նման օրվա համար է։

Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Շատ դժվար բան է։

Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։

Խոսելով Սփյուռքի ցուցաբերած աջակցության և ընդհանրապես նրա հետ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ մեր ազգն ունի միայն մեկ սեփականություն և հարստություն՝ մենք ունենք մեկս մյուսին․ «Սակայն, Սահմանադրության համաձայն, մարդը Հայաստանի խորհրդարանի անդամ դառնալու համար պետք է ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և չորս տարի ապրի Հայաստանում։ Կարող եմ թվարկել քսան տաղանդավոր բժիշկների, որոնք կարող էին դառնալ Հայաստանի նախարարներ։ Մենք ինքներս ենք բեռլինյան պատ կառուցել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Եկել է ժամանակը՝ քանդելու այդ պատը։ Մեր Սփյուռքը դարձել է գումար ստանալու միջոց՝ գումարներ ուղարկեք, իսկ թե ինչ կլինի հետո, դրանք ինչպես կծախսվեն, ձեզ չի վերաբերում։ Մենք հասել ենք այս կետին։ Այս ամենից հետո եթե շարունակենք նման կերպ ապրել, Աստված թող օգնական լինի մեզ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը մասնավորապես նշել է․ «Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Դա մեր մեջ նստած է։ Այսինքն՝ երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունը նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատելու են միասնական։ Դա միայն պաշտպանության նախարարությունը կամ գլխավոր շտաբը չէ, բոլորը պետք է աշխատեն։ Իսկ որտե՞ղ են մեր ինստիտուտները։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես մեզ մոտ շատ բաներ չեն աշխատում, և եթե մենք չփոխենք, դրանք չեն կարողանա աշխատել։ Ես, դուք կարող ենք վարչապետի թեկնածուներ առաջարկել, սակայն պետք չէ լուծումները կապել անհատի հետ։ Հատկապես հիմա, երբ լինելու է ժամանակավոր կառավարություն, եթե վարչապետը համաձայնի։ Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ծրագիր ունենա, թե ինչով է զբաղվելու։

Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան։ Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, որը կարող է միայնակ ոտքի կանգնեցնել այս երկիրը։ Մենք բոլորս միասին պետք է այդ գործով զբաղվենք, պետք է ունենանք ծրագիր և մեր իրական բարեկամների աջակցությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի»։ Նախագահն ասել է, որ փրկության կոմիտե ստեղծելու կարիք չկա։ «Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնալ, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որևէ մեկի համար։ Ուզում եմ, որ մեր երկիրը կայուն լինի, որովհետև անկայուն երկիր նշանակելու է, որ վաղը նորից պատերազմ է սկսվելու։ Իմ դերը տեսնում եմ հետևյալում՝ օգնել մեր հանրությանը։ Նախ օգնեմ, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության կառուցումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,- ասել է Հայաստանի նախագահը։ - Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։

Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մեր սեփականը կառուցելու համար պետք է վերցնենք աշխարհում լավագույնը։ Այդ ամենի համար պետք է ներգրավենք ամենալավերին, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին մտածի՝ որպես իր տան, որ մեր նոր ծրագրերը միայն բառեր չլինեն»։

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահն ասել է, որ այն կարևոր էր առաջին հերթին հայրենակիցներին լսելու առումով։ «Հարցերի պատասխանները պետք է տանք մենք բոլորս միասին,- ասել է նախագահը։ - Այսօր բոլորիս համար դժվար է, բոլորս միասին պետք է դուրս գանք այս վիճակից։ Հիմնական երկու բառով կարելի է դա նկարագրել՝ միասնականություն, արժանապատվություն։ Կարող ենք պատերազմում պարտվել, բայց իրավունք չունենք կորցնել մեր արժանապատվությունը։ Մեր ուժը պետք է լինի այն, որ այս դժվար պայմաններում համախմբված ձևով ոտքի կանգնենք։ Մենք լեգենդներ ունենք, և ամենավատն է, երբ սկսում ես հավատալ քո հնարած լեգենդին։ Սա հանգեցնում է նրան, որ, փոխանակ բանակ կառուցենք, հավատում ենք, որ բանակ ունենք, սկսում ենք հավատալ, որ տնտեսություն ունենք, այն դեպքում, երբ չունենք, սկսում ենք հավատալ, որ ունենք ազատ մամուլ․․․»։

Հանրապետության նախագահի այս խոսքին հետևել է հանդիպման մասնակիցներից մեկի արձագանքը․ «Դուք չեք պատկերացնում՝ հիմա մենք բոլորս այստեղ խոսում ենք, իսկ կես ժամ առաջ երևանյան մամուլում գրել են, որ Ձեզ եկեղեցու բակում դիմավորել են «դավաճան» վանկարկելով, և որ Ձեզ հետ հանդիպմանը գրեթե մարդ չի եկել, և եկածներն էլ հեռանում են հանդիպումից»:

- Դուք երևի գիտեք, թե ովքեր են գրողները,- պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա 10:4120 Հնվ, 2021
  • 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար 10:3720 Հնվ, 2021
  • Փոփոխություններ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում 10:2420 Հնվ, 2021
  • Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը. ԿԳՄՍՆ 10:1720 Հնվ, 2021
  • ԱԺ նիստի մեկնարկին Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց 10:0820 Հնվ, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0020 Հնվ, 2021
  • Լուրեր 10։00 | 20.01.2021 10:0020 Հնվ, 2021
  • Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ. երթևեկությունը միակողմանի վերականգնվել է 09:4220 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:3120 Հնվ, 2021
  • Հեռանում եմ ուրախ սրտով ու լավատեսությամբ. Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով 09:1720 Հնվ, 2021
  • Իտալիայի գավաթ․ «Ռոման» պարտվեց «Սպեցիային» ու դուրս մնաց պայքարից․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ 08:5820 Հնվ, 2021
  • ՀՀ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է 08:3420 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, 6 քաղաքացու օգնություն ցուցաբերել 08:1220 Հնվ, 2021
  • Հունվարի 20-ի եղանակային կանխատեսումները 00:3020 Հնվ, 2021
  • Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով 00:2120 Հնվ, 2021
  • Լարսը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար 00:0520 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար 23:5219 Հնվ, 2021
  • Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԱՀ 2021-ի պետբյուջեի նախագծի թեմայով 23:4719 Հնվ, 2021
  • Քրիստոսի կերպարը՝ տարբեր սերունդների լավագույն գեղանկարներում 23:3719 Հնվ, 2021
  • Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց 23:2119 Հնվ, 2021
  • Ավտովթար՝ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. մեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձյան մեջ. կան տուժածներ 23:1619 Հնվ, 2021
  • Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 23:1019 Հնվ, 2021
  • Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան 23:0019 Հնվ, 2021
  • Սոցապնախարարությունն սկսել է դիմումներ ընդունել աշխատանք փնտրող արցախցիներից 22:5119 Հնվ, 2021
  • Բացահայտվել են Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունների դեպքերը. առերևույթ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է 22:3519 Հնվ, 2021
  • Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է 22:2319 Հնվ, 2021
  • Եթե ճիշտ օգտագործենք այս ժամանակը, կարող ենք վերաիմաստավորել դպրոցն ու կրթությունը. Ժաննա Անդրեասյան 22:1219 Հնվ, 2021
  • Հարցազրույց Արթուր Խաչատրյանի հետ 22:0419 Հնվ, 2021
  • Հանուն Հրանտի, հանուն արդարության. այսօր «Ակօսի հիմնադիր Հրանտ Դինքի հիշատակի օրն է 21:5019 Հնվ, 2021
  • Հանքերի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ձախողել է աշխատանքը. Թունյան 21:3819 Հնվ, 2021
  • Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է տարհանման միջոցառում․ փորձարկվելու են նաև էլեկտրաշչակները 21:1919 Հնվ, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21։00 | 19.01.2021 21:0019 Հնվ, 2021
  • Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից 20:5919 Հնվ, 2021
  • Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է 20:5219 Հնվ, 2021
  • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին 20:4119 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը հանձնարարել է կենտրոնացնել ողջ ներուժը պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ 20:3619 Հնվ, 2021
  • Նախկին բնակության վայրեր է վերադարձել 50116 արցախցի 20:3219 Հնվ, 2021
  • Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել 20:2619 Հնվ, 2021
  • ԱՏՁՄ-ն ազդարարում է «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը 20:1919 Հնվ, 2021
  • Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2-ից». Bild 20:1519 Հնվ, 2021
  • Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ամբողջ գիշեր 20:1319 Հնվ, 2021
  • Սիրիացի վարձկանները կալանավորված են և գտնվում են Հայաստանում 20:1119 Հնվ, 2021
  • Պետական կառավարման համակարգը ռեսթարթի կարիք ունի. վարչապետը ներկայացրել է աշխատակազմի նոր ղեկավարին 20:0119 Հնվ, 2021
  • Հայկական դրամը որոշակիորեն վերականգնել է դիրքերը 19:5719 Հնվ, 2021
  • Վերին Պտղնի համայնքում նոր մանկապարտեզ կբացվի 19:4719 Հնվ, 2021
  • Աշոցքում տեղի է ունեցել դահուկասահքի ՀՀ առաջնությունը 19:3819 Հնվ, 2021
  • Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ ՇՄ նախարարության գերխնդիր 19:3219 Հնվ, 2021
  • Իրանը մտադիր է իր «սև ցուցակում» ընդգրկել Դոնալդ Թրամփին 19:3219 Հնվ, 2021
  • Պատերազմը կիսատ թողեց Արթուր Սուքիասյանի կյանքի բոլոր էջերը, բայց պատմության մեջ նա մնաց որպես հերոս 19:3119 Հնվ, 2021
  • Ճապոնիայում ձյան մաքրման աշխատանքների ժամանակ մահացել է ավելի քան 60 մարդ 19:1319 Հնվ, 2021
  • Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին 19:1219 Հնվ, 2021
  • ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է թանկացած ապրանքների շուկան 19:0519 Հնվ, 2021
  • Արմավիրի մարզպետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ 19:0119 Հնվ, 2021
  • Լուրեր 19։00 | 19.01.2021 19:0019 Հնվ, 2021
  • ՍԴ դատավորներին և դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգևավճար չի հատկացվել 19:0019 Հնվ, 2021
  • ԱԺ նախագահի մասին Միքայել Մինասյանի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու 18:5519 Հնվ, 2021
  • Արտաշատի ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել 18:5219 Հնվ, 2021
  • Մեղմ ասած՝ բարոյական չէ մեր անմահ հերոսների զոհվելու հանգամանքը շահարկելը. դատախազ 18:4219 Հնվ, 2021
  • Քննարկվել են Սյունիքի մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները 18:3419 Հնվ, 2021
  • Հրանտ Դինքի հիշատակին՝ Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի 18:2619 Հնվ, 2021
  • Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է 18:1819 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում 18:0919 Հնվ, 2021
  • Թրամփի կառավարության քայլերը չեն կարող ազդել Իրանի կամքի վրա. Զարիֆ 18:0519 Հնվ, 2021
  • Ապօրինի խաղատան գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս. ոստիկանություն 18:0319 Հնվ, 2021
  • Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը 17:5619 Հնվ, 2021
  • Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատանքները 17:5519 Հնվ, 2021
  • Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը 17:5319 Հնվ, 2021
  • Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը. Յենս Ստոլտենբերգ 17:4919 Հնվ, 2021
  • Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրեական գործերով 17:4519 Հնվ, 2021
  • Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը 17:4319 Հնվ, 2021
  • 2021-2022 ուստարում Արցախի և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ 17:4219 Հնվ, 2021
  • Հայաստանը եռակողմ հայտարարության օրակարգին պետք է վերադառնա գերիների խնդրի լուծումից հետո. պատգամավոր 17:3619 Հնվ, 2021
  • Լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել՝ Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով 17:3319 Հնվ, 2021
  • «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր համակարգը» և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը» աշխատում են գերծանրաբեռնված. ՊԵԿ 17:2719 Հնվ, 2021
  • Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ 17:2619 Հնվ, 2021
  • Վահե Էնֆիաջյանը՝ առաջնահերթ խնդիրների մասին 17:2319 Հնվ, 2021
  • Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 17:1919 Հնվ, 2021
  • ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդին 17:1419 Հնվ, 2021
  • Անհետ կորածների և գերեվարվածների վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ են տարվում. Ա. Քոչարյան 17:0919 Հնվ, 2021
  • Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 17:0319 Հնվ, 2021
  • Ձնամաքրման աշխատանքներն ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում 17:0219 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանն այցելել է Սյունիքի «Լամաքս» ֆերմա 17:0119 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 19.01.2021 17:0019 Հնվ, 2021
  • Ստեղծեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետություն, բայց ինքներս չհասունացանք մեր ստեղծածի համար. Սիմոնյան 16:5819 Հնվ, 2021
  • Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական 16:5519 Հնվ, 2021
  • ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց 16:5319 Հնվ, 2021
  • Ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ. ԿԳՄՍ 16:4319 Հնվ, 2021
  • Սիրիացի վարձկանները ավելի շատ վախեցել են ադրբեջանցի զինվորականներից, քան հայերից 16:3319 Հնվ, 2021
  • Աժ հայտարարությունների ժամ. ՈՒՂՒՂ 16:3019 Հնվ, 2021
  • «Գնումների մասին» օրենքում փոփոխությունները միտված են չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը. պատգամավոր 16:2619 Հնվ, 2021
  • Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայում շահել են այնքան ոսկե մեդալ, որքան վերջին 10 տարում 16:2319 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ ստուգայցերը կաթնամթերքի, ըմպելիքի, տեքստիլի արտադրամասեր և տպարան 16:1719 Հնվ, 2021
  • «Ռոմայի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով 16:0919 Հնվ, 2021
  • Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար ստեղծվել են բոլոր պայմանները. Հասանով 16:0319 Հնվ, 2021
  • Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել 15:5619 Հնվ, 2021
  • Ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը 15:5419 Հնվ, 2021
  • Բաքոյանն առաջարկում է ՀՀ-ում Ազգային փոքրամասնությունների օր սահմանել 15:4819 Հնվ, 2021
  • ԱԻ փոխնախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդի հետ 15:3619 Հնվ, 2021
  • Դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների՝ գլխավոր դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը 15:2819 Հնվ, 2021
  • Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է 15:2619 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015