Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Լիբանանի հայ համայնքը շարունակում է ձեռք մեկնել պատերազմից տուժած Արցախին

ՎՎարդան Հովսեփյան

Սփիւռքի մէջ հայակերտութեան վսեմ գործին գլխաւոր դերակատար հայ դպրոցը մերօրեայ ամենէն դժուար պայմաններուն կը շարունակէ գործել:

Լիբանանի անկայուն ապահովական եւ ծանրակշիռ տնտեսական պայմաններուն մէջ ընթացք առաւ 2020 2021 ուսումնական տարեշրջանը։ Հակառակ համաճարակային ծանր կացութեան Հայ դպրոցը կրկին բացաւ իր դռները եւ օրուան արհեստագիտութեան բարիքներէն օգտուելով անցաւ իր սրբազան աշխատանքին այս անգամ առցանց/հեռավար տարբերակով։

Այսօր սփիւռքի հայկական վարժարաններուն դերը շատ աւելի կարեւոր դարձաւ, oրինակ Պէյրութի Մխիթարեան վարժարանը սկսաւ աշակերտներուն հայրենասիրութիւն փոխանցել ժամանակակից արդիական ձեւեր օգտագործելով։ Աշակերտները կազմակերպած են ամանորի վաճառք, որուն հասոյթը ամբողջովին պիտի յատկացուի Արցախցի փոքրիկներու։

Սփիւռքի Հայկական վարժարանները զուգահեռ գիտութեան ամբարումի եւ կրթութեան կը փոխանցեն ոգեղէն սնունդ, կը կերտեն ազգային դիմագիծ, կը ցանեն մտաւոր եւ բարոյական արժէքներ։

Այսօր Լիբանանեան թղթոսկին իր նախնական տոլարի արժէքին համեմատած չորսէն հինգ անգամով արժեզրկուած է։ 1 տուփ մատիտին արժէքը 5000 էն 20000 հազարի բարձրացած է։ Նիւթական ծանր դժուարութիւններ կռող անգործ ընտանիքներու զաւակները իրարօգնութեամբ կը շարունակեն տոկալ։

Շնորհիւ հայկական վարժարաններու տնօրենութիւններուն, ուսուցիչներուն խնամակալութիւններուն եւ բարերարներուն անսպառ զոհողութեան կը գոյատեւէ հայակերտման օճախը, ուսուցանելով մայրենի լեզու եւ հայոց պատմութիւն։

Հեղինակ՝ Փաթիլ Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում