Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվել են բողոքի զանգվածային ցույցեր, որի մասնակիցները ելույթ են ունենում հանուն ազատ մամուլի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Զանգվածային ակցիան անցկացվում է Ֆրանսիայի խոշոր արհմիությունների աջակցությամբ: Հանրապետության հրապարակը, որտեղից սկսվում է ցուցարարների երթը, ամբողջովին լի է մարդկանցով:
Ցույցերին մասնակցում են ֆրանսիական հեղինակավոր՝ Monde, Paris Match, RFI լրատվամիջոցները: Ակցիային միացել են իրավաբաններ, մի շարք խորհրդարանականներ: