• Հայ
  • Eng
  • РУС
Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց.... 05:28
Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173  մարդ Թարմացում 24.01.2020 Հաստատվել է... 11:01
Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ Նոյեմբերի 13-ից մինչև 2021... 10:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը
Հասարակություն
17:1428 Նմբ, 2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
 
Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
 
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
 
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերվեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:
 
Սրբազան արարողության ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Մանավանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են հուսահատական զգացումները, դժվարությունները, անորոշությունը, ուզեցի վերստին համոզվել ու համոզեցնել, որ Աստծո խոսքն անսուտ է, որ Աստված մեզ չի լքել, որ Աստված միշտ մեզ հետ է, ինչպես իր Ավետարանում է ասում՝ յուրաքանչյուր մարդու հետ է։ Սակայն ուզեցի համոզվեք, որ Աստված հենց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եվ նախախնամական է, որ այս ողբերգության, այս արհավիրքի մեջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ առաջին լուսավորիչների տոնի խորհրդի առջև, որպեսզի այս անորոշության, այս ցավի, այս հուսահատության մեջ չկորցնենք մեզ՝ իբրև ազգ, այլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վեր հառնել և Աստծո անսուտ խոստմանը հենվելով՝ մեր հավիտենական երթը շարունակել։
 
Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ և այդ խոսքերը մեզ զորացնելու են նաև մինչև աշխարհի վախճանը՝ անհատապես և հավաքականապես։ Առաքյալները հայտվեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծո տնօրինությամբ և նախախնամությամբ, որպեսզի ոչ միայն անհատի անձի կյանքում սահմանեն ճշմարտությունը, այլ հավաքականապես այն սահմանեն ողջ ժողովրդի համար։ Բայց երբեմն հավաքական անձերը, ազգերը շեղվում են իրենց նպատակի ուղուց, ավելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամեն պարիսպ, ջախջախել է ամեն ուժ և առաջ է ընթացել։ Ինչո՞ւ համար և ինչպե՞ս։ Հանուն Աստծո և Աստծո զորության, որովհետև Քրիստոս Աստված իր առաքյալին խոստացել և ասել է, իսկ ինչ-որ Աստված խոստանում է, դա մարդու խոստում չէ և չի կարող սուտ լինել, և Աստված իր խոստման տերն է, որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու և Իմ աստվածության հույսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցությունն ունենանք անհատապես և այդ գիտակցությամբ զոդվենք որպես հավաքական անհատականություն, որպես ազգ»։
 
Հայր Ասողիկն ընդգծեց նաև, որ սուրբ առաքյալներն իրենց հոգևոր ներկայությամբ զորացնում են հայորդիներին՝ վերստին Ավետարանի խոսքերը նրանց բաշխելով, որպեսզի Քրիստոսով գոտեպնդվեն, սիրով պայծառակերպվեն, վանեն ամեն տեսակ չարություն և կարողանան շարունակել իրենց հավիտենական երթը։
 
«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,- ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։
 
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
 

Լրահոս
  • ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Գորիս-Տաթև ճանապարհը բաց է 23:1124 Հնվ, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ 22:2824 Հնվ, 2021
  • ԱՄՆ-ը նոր նախագահ ունի. Ջո Բայդենի առաջին հրամանագրերը 22:1024 Հնվ, 2021
  • Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում. երաժշտական աշխարհը նշում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը 21:4824 Հնվ, 2021
  • Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում 21:4224 Հնվ, 2021
  • Արամ Ա-ն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին 21:2524 Հնվ, 2021
  • Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին 21:0824 Հնվ, 2021
  • Կիրակնօրյա թողարկում 21:00 | 24.01.2021 21:0124 Հնվ, 2021
  • Փետրվարի 1-14-ը թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ հենց Հայաստանի սահմանին 20:5324 Հնվ, 2021
  • Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջիկայում կարող է թևակոխել ակտիվ փուլ 20:2424 Հնվ, 2021
  • Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 19:5524 Հնվ, 2021
  • Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 19:3724 Հնվ, 2021
  • Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 19:2724 Հնվ, 2021
  • Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան օրը 18:5524 Հնվ, 2021
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 18:3824 Հնվ, 2021
  • Վրաստանում հնարավոր է՝ փետրվարի 15-ից բացվեն բոլոր ռեստորանները 18:1424 Հնվ, 2021
  • Վայքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է 17:5024 Հնվ, 2021
  • Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» 17:4424 Հնվ, 2021
  • Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե 17:1024 Հնվ, 2021
  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը 16:5324 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով 14:2824 Հնվ, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա 14:0724 Հնվ, 2021
  • Զանգեզուրյան ձյունաճերմակ ձմեռը՝ «Շիկահող» պետական արգելոցում. տեսանյութ 13:3524 Հնվ, 2021
  • Երևանից Ստեփանակերտ է ժամանել 137 տեղահանված 13:2124 Հնվ, 2021
  • Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ 12:5024 Հնվ, 2021
  • Արցախում բարձրորակ առողջապահությունը կենսական խնդիր է. ԱՀ նախագահ 12:3524 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 12:1124 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ 11:4524 Հնվ, 2021
  • Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք 11:1924 Հնվ, 2021
  • Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173 մարդ 11:0124 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 10:5524 Հնվ, 2021
  • Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ 10:4624 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015