• Հայ
  • Eng
  • РУС
Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց.... 05:28
Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173  մարդ Թարմացում 24.01.2020 Հաստատվել է... 11:01
Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ Նոյեմբերի 13-ից մինչև 2021... 10:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:3628 Նմբ, 2020

Ադրբեջանը ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ

Շարունակվում են ՄԻԵԴ ներկայացվել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր՝ հայտնել է կառույցում Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ էլ՝ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը, շարունակում դաժան վերաբերմունքը:

Արման Թաթոյան (ՀՀ ՄԻՊ) - Մի դեպքում ինչ-որ նշվում են, թե դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում՝դա էլ ընդհանրապես խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով դիմել է միջազգային հանրությանը: Պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ադրբեջանական աղբյուրներն անընդհատ հրապարակում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Արման Թաթոյան - Սա ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է: Սա դիտարկում եմ ես ատելության կազմակերպված քարոզի շրջանակում:

Գերեվարված անձանց վերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը: Պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկացրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Անհետ կորածների և մարմինների հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում Մեյթրոն կարևոր է համարել Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած՝ կոնկրետ տեղանքների նշումներով քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Աշխատանքների առավել արագ իրականացմանը խոչընդոտում են ականապատ տարածքներն ու եղանակային վատ պայմանները:

Գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների, զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի հատուկ կարևորությունն է ընդգծել Հայաստանի պաշտպանության նախարարը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը: Նշվել է, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի` Բաքվի թույլ տված խախտումների դեպքերով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է քննչական կոմիտեում.

«Անձինք, ովքեր համացանցում տարածված տեսագրություններում ճանաչել են իրենց հարազատներին, և դեռ նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, դիմեն կոմիտեի քրեագիտական վարչություն»:

Քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Հեղինակ`Վահե Կոստանդյան
Լրահոս
  • ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Գորիս-Տաթև ճանապարհը բաց է 23:1124 Հնվ, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ 22:2824 Հնվ, 2021
  • ԱՄՆ-ը նոր նախագահ ունի. Ջո Բայդենի առաջին հրամանագրերը 22:1024 Հնվ, 2021
  • Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում. երաժշտական աշխարհը նշում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը 21:4824 Հնվ, 2021
  • Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում 21:4224 Հնվ, 2021
  • Արամ Ա-ն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին 21:2524 Հնվ, 2021
  • Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին 21:0824 Հնվ, 2021
  • Կիրակնօրյա թողարկում 21:00 | 24.01.2021 21:0124 Հնվ, 2021
  • Փետրվարի 1-14-ը թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ հենց Հայաստանի սահմանին 20:5324 Հնվ, 2021
  • Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջիկայում կարող է թևակոխել ակտիվ փուլ 20:2424 Հնվ, 2021
  • Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 19:5524 Հնվ, 2021
  • Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 19:3724 Հնվ, 2021
  • Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 19:2724 Հնվ, 2021
  • Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան օրը 18:5524 Հնվ, 2021
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 18:3824 Հնվ, 2021
  • Վրաստանում հնարավոր է՝ փետրվարի 15-ից բացվեն բոլոր ռեստորանները 18:1424 Հնվ, 2021
  • Վայքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է 17:5024 Հնվ, 2021
  • Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» 17:4424 Հնվ, 2021
  • Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե 17:1024 Հնվ, 2021
  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը 16:5324 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով 14:2824 Հնվ, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա 14:0724 Հնվ, 2021
  • Զանգեզուրյան ձյունաճերմակ ձմեռը՝ «Շիկահող» պետական արգելոցում. տեսանյութ 13:3524 Հնվ, 2021
  • Երևանից Ստեփանակերտ է ժամանել 137 տեղահանված 13:2124 Հնվ, 2021
  • Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ 12:5024 Հնվ, 2021
  • Արցախում բարձրորակ առողջապահությունը կենսական խնդիր է. ԱՀ նախագահ 12:3524 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 12:1124 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ 11:4524 Հնվ, 2021
  • Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք 11:1924 Հնվ, 2021
  • Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173 մարդ 11:0124 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 10:5524 Հնվ, 2021
  • Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ 10:4624 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015