Միացյալ Նահանգները Պարսից ծոց է ուղարկում ռազմածովային ուժերին պատկանող USS Nimitz ավիակիրն ու այլ ռազմանավեր՝ տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Ամերիկյան կողմը պնդում է, որ այս գործողություններն առնչություն չունեն իրանցի ֆիզիկոսի սպանության հետ:
Պարբերականը նշում է, որ ամերիկյան ավիակիրն ու մյուս ռազմանավերը շուտով կսկսեն իրենց գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում: Ռազմանավերը ռազմական աջակցություն կցուցաբերեն Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորախմբերին հունվարի կեսերին դուրսբերման ժամանակ:
Հիշեցնենք, որ դուրսբերման հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կիրականացվի ԱՄՆ ղեկավարի լիազորությունները վայր դնելուց առաջ: