• Հայ
  • Eng
  • РУС
Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 22:51
Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Մեր տղան լավ է.... 17:44
Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ Սև և գունավոր մետաղի... 13:25
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:1027 Նմբ, 2020

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով. վարչապետ

Ժողովուրդը հարցեր ունի, ժողովուրդը երբեմն դառնացած ու զայրացած է, երբեմն հիասթափված ու հուսալքված է, բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունն ու շնորհակալ եմ դրա համար՝ այսօր իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ և որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում Կառավարությունն ու ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:

Պատերազմի մեկնարկին և հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակով ու ձևերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգության համար»,- նշեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ պաշտոնական տեղեկատվությամբ ասվել է, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, Մարտունիի մերձակայքում, Շուշիի ու Քարինտակի մերձակայքում, ասվել է, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Ասվել է, որ Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր պետք է ձևավորվեն:

«Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ: Այո՝ ասվել է նաև մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչև Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եք այդ ողջ ծրագիրը:

Սոթքից մինչև Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը հետ են վերցվել, և մինչև պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: «Եղնիկների» հատվածում մինչև պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել:

6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչև վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչև վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչև վերջ պահել է առաջնագիծը և վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:

Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաև նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետև այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եվ այդ մինչև 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաև հայրենիքի պարտքն էր:

Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:

Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եվ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:

Բայց սա չէ ասելիքիս բուն իմաստը, ասելիքիս բուն իմաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով: Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել և փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին և նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչև վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը»,-նշեց Փաշինյանը:

Լրահոս
  • Հունվարի 17-ի եղանակային կանխատեսումները 00:4017 Հնվ, 2021
  • Վաշինգտոնը պատրաստվում է դիմավորել ԱՄՆ 46-րդ նախագահին 00:3017 Հնվ, 2021
  • Արարատցիները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ 00:1917 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 00:1017 Հնվ, 2021
  • Մեդիա դեմք դառնալու հնարավորություն․ Հանրայինը հրավիրում է անվճար դասընթացների 00:0117 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ 23:4416 Հնվ, 2021
  • Նրանք խայտառակում են գյումրեցու անունը. Վազգեն Մանուկյանը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին 23:3716 Հնվ, 2021
  • Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան 23:2016 Հնվ, 2021
  • «Ես ողջ եմ»՝ բոլոր ուժերը հավաքելով ասել է Սեյրանը, երբ բժիշկն ասել է, որ «արդեն ուշ է» 23:0016 Հնվ, 2021
  • Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով 22:4516 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան 22:3316 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան 22:1916 Հնվ, 2021
  • ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ 22:0016 Հնվ, 2021
  • Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար 21:5416 Հնվ, 2021
  • Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 21:4216 Հնվ, 2021
  • ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ 21:3016 Հնվ, 2021
  • Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ 21:1616 Հնվ, 2021
  • Լուրեր 21։00 Գլխավոր թողարկում | 16.01.2021 21:0016 Հնվ, 2021
  • Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ 20:3716 Հնվ, 2021
  • Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ 20:2116 Հնվ, 2021
  • Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ երկրի առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից. Գայանե Սահակյան 20:1716 Հնվ, 2021
  • Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը 20:0616 Հնվ, 2021
  • Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է. ՀՀ էկոնոմիկայի նախարար 19:5716 Հնվ, 2021
  • Կյանքը պատերազմից հետո. հիվանդասենյակում նշանված Արսենն ու Մարիամը խոստանում են շատ երեխաներ ունենալ 19:4716 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով 19:3816 Հնվ, 2021
  • Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է 19:3116 Հնվ, 2021
  • Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում 19:2416 Հնվ, 2021
  • Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործունեությունը 19:1516 Հնվ, 2021
  • Գերմանիայի իշխող կուսակցությունը նոր նախագահ ունի 19:0616 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 16.01.2021 19:0016 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ 18:5816 Հնվ, 2021
  • Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ 18:4516 Հնվ, 2021
  • «Ալաշկերտը» հաղթել է «Փյունիկ-2»-ին 18:3416 Հնվ, 2021
  • 57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը 18:2016 Հնվ, 2021
  • Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից» 18:0916 Հնվ, 2021
  • ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 590 հիվանդ 17:5516 Հնվ, 2021
  • Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին 17:4416 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 17:3416 Հնվ, 2021
  • «Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով 17:2216 Հնվ, 2021
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ համաշխարհային հանրությանը 17:0916 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 16.01.2021 17:0116 Հնվ, 2021
  • Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար 16:5716 Հնվ, 2021
  • Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը կշարունակվեն 16:4616 Հնվ, 2021
  • Վրաստանում նախկին ոստիկանի պատանդները ազատ են արձակվել 16:3716 Հնվ, 2021
  • Իրանական ընկերության տնօրենն Արտաշես Թումանյանին է ներկայացրել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու ծրագրերը 16:1816 Հնվ, 2021
  • «Արարատ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Դիմիտրիյե Պոբուլիչի հետ 16:0816 Հնվ, 2021
  • «Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար 15:5516 Հնվ, 2021
  • «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման տեղափոխվել է ԱՄԷ 15:4316 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով 15:3016 Հնվ, 2021
  • Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում 15:1616 Հնվ, 2021
  • Դեռ հեռու ենք կյանքի բնականոն հուն վերադառնալուց. Ջո Բայդեն 15:0416 Հնվ, 2021
  • Լուրեր 15:00 | 16.01.2021 15:0016 Հնվ, 2021
  • Հայազգի Հայկ Հաջինազարյանը Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն է զբաղեցրել 14:5116 Հնվ, 2021
  • Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շուրջ 14:4116 Հնվ, 2021
  • «Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված». Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիների մասին 14:3016 Հնվ, 2021
  • Սիրիայի Դեր Զորի շրջանում պայթյուն է տեղի ունեցել 14:1716 Հնվ, 2021
  • Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ 14:0616 Հնվ, 2021
  • Իրանում գրանցվել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ 13:4716 Հնվ, 2021
  • Գյուղապահովագրության փորձնական ծրագիրն արդյունավետ է եղել գյուղացիական տնտեսությունների համար 13:3616 Հնվ, 2021
  • Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ 13:2516 Հնվ, 2021
  • Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել 13:1616 Հնվ, 2021
  • Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով 13:0516 Հնվ, 2021
  • Լուրեր 13:00 | 16.01.2021 13:0016 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի 1236 նոր դեպք Վրաստանում 12:5416 Հնվ, 2021
  • ԱԺ-ում քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները 12:4316 Հնվ, 2021
  • Մոլորակն ավելի լավը կլիներ առանց Թրամփի վարչակազմի. Ջավադ Զարիֆ 12:3316 Հնվ, 2021
  • Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները 12:2216 Հնվ, 2021
  • Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել 12:1216 Հնվ, 2021
  • Facebook-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը 12:0516 Հնվ, 2021
  • ՃՈ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 11:5116 Հնվ, 2021
  • Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ 11:3916 Հնվ, 2021
  • Ինդոնեզիայի երկրաշարժից հետո գրանցվել է 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում 11:2016 Հնվ, 2021
  • Շիրակում առատ ձյուն է տեղում 11:0616 Հնվ, 2021
  • Թարմացում. 16.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել 295 քաղաքացի 10:5216 Հնվ, 2021
  • Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 340 բեռնատար 10:4416 Հնվ, 2021
  • Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ 10:3316 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:4716 Հնվ, 2021
  • «Ռոման» պարտվել է «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը 09:3716 Հնվ, 2021
  • Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս. ԱԱՏՄ-ն ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի 09:2216 Հնվ, 2021
  • Խաչմաչ և Մխիթարաշեն բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ 09:1016 Հնվ, 2021
  • Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման 08:5716 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա 08:3016 Հնվ, 2021
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հանդիպումն Աջափնյակ համայնքի կուսակցականների հետ 08:1216 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015