Ավստրիական Fucking կոչվող գյուղը զբոսաշրջիկների ծաղրի պատճառով կփոխի իր անունը: Այս մասին գրում է Die Presse հրատարակչությունը:
2021 թվականից այս վայրը կկոչվի Fugging: Չնայած գրության տարբերությանը, շատերի կարծիքով այն նորից կարտաբերվի անգլերեն հայհոյանքի նման: Պարբերականը նշում է, որ անունի պատճառով ավստրիական այս բնակավայրը վերջին տարիներին ամենաշատ զբոսաշրջիկներ են այցելել: Եղել են նաև այնպիսիները, որոնք եկել են մեկ օրով հատուկ ցուցանակի մոտ լուսանկարվելու համար:
Հաճախ են եղել նաև ցուցանակի գողության դեպքերը, և բնակավայրի ղեկավարը ստիպված այն ամրացրել է բետոնով:
Fucking անունը փոխելու մասին սկսել են մտածել դեռևս 2012 թվականից, երբ անվան պատճառով ավելի հաճախ են սկսել այցելել անգլախոս զբոսաշրջիկներ ու կատակել այդ թեմայով: