• Հայ
  • Eng
  • РУС
Երեքամյա որդուն պատանդ վերցրած հետախուզվողը բերման է ենթարկվել. ոստիկանություն Երեքամյա որդուն պատանդ վերցրած... 12:45
ԼՂ հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների. ԱԳ նախարար ԼՂ հակամարտությունն ուժով լուծելու... 11:42
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ. գործարկվել է «Ճանապարհորդում եմ առանց Քովիդ-19-ի» ծրագիրը Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները... 11:23
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 11:0325 Նմբ, 2020

Համատեղ հայտարարության մեջ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի շրջաններում ապրող մարդկանց վերադարձ իրենց տներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

ТАСС - Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:

ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում՝ ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

ТАСС - ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:

Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի:

ТАСС - Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայումս փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

ТАСС - Ժողովրդի կամարտահայտության հետ կապված․ դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա Կառավարության և, կարծում եմ, ոչ միայն Կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ Կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել:

ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:

ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը:

ТАСС - Ձեր թույլտվությամբ կցանկանայի վերադառնալ ներքաղաքական հարցերին: Բողոքական տրամադրությունները, որ մենք հիշատակեցինք, արդյոք կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:

Լրահոս
  • Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին. Ռոհանի 16:1427 Հնվ, 2021
  • Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ 16:0627 Հնվ, 2021
  • 200 դպրոց ստացել է համակարգչային սարքավորումներ 15:5227 Հնվ, 2021
  • ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով 15:4127 Հնվ, 2021
  • Ալիևը դարձավ աշխարհում միակ ղեկավարը, որը պատերազմ սանձազերծեց ժանտախտի ժամանակ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում 15:3327 Հնվ, 2021
  • Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները 15:3127 Հնվ, 2021
  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին 15:2927 Հնվ, 2021
  • Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր 15:2727 Հնվ, 2021
  • Ընդդիմությունը վախենում է ընտրություններից. Ալեն Սիմոնյան 15:1627 Հնվ, 2021
  • Գուլպաների հայկական նոր բրենդ 15:0827 Հնվ, 2021
  • Լուրեր 15։00 | 27.01.2021 15:0127 Հնվ, 2021
  • Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին 14:5927 Հնվ, 2021
  • Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 14:5327 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 14:4727 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Գյումրու համայնքապետարան և կոմունալ ծառայություն 14:4127 Հնվ, 2021
  • Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան 14:3427 Հնվ, 2021
  • «ԵԼ» ֆիլմը Նյու Յորքում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի 14:2827 Հնվ, 2021
  • «Ազդարարում, տարհանում, պատսպարում» միջոցառում Լոռու մարզում 14:1727 Հնվ, 2021
  • Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 14:0927 Հնվ, 2021
  • COVID-19-ի տարբեր պատվաստանյութերը խառնելը կարող է վտանգավոր լինել 14:0227 Հնվ, 2021
  • Վիրավոր զինծառայողներին կպրոթեզավորվեն՝ հաշվի առնելով անհատական կարիքը 13:5427 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի կազմում Արտակ Մանուկյանին կփոխարինի Արման Եղոյանը 13:4827 Հնվ, 2021
  • Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն. ՀՀ փոխոստիկանապետ 13:4227 Հնվ, 2021
  • Թուրքիայում ավերվել է Սբ Թորոս հայկական եկեղեցին 13:3927 Հնվ, 2021
  • Գեղարքունիքի մարզի 31 բնակավայրում անցկացվել են ուսումնական վարժանքներ 13:3327 Հնվ, 2021
  • Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան 13:2827 Հնվ, 2021
  • Վեց ամսով կարգելվի ցեմենտի ներկրումը Հայաստան 13:2427 Հնվ, 2021
  • 742 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում 13:1627 Հնվ, 2021
  • Սենատը հրաժարվել է Թրամփի իմփիչմենթը ճանաչել հակասահմանադրական 13:0627 Հնվ, 2021
  • Լուրեր 13։00 | 27.01.2021 13:0027 Հնվ, 2021
  • Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Մայր Տաճարի Լուսարարապետ 12:5827 Հնվ, 2021
  • Երեքամյա որդուն պատանդ վերցրած հետախուզվողը բերման է ենթարկվել. ոստիկանություն 12:4527 Հնվ, 2021
  • Վիրտուալ կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին 12:4427 Հնվ, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք 12:3627 Հնվ, 2021
  • ՊԵԿ նախագահն առաջարկեց ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր 12:3227 Հնվ, 2021
  • Իմունաբանի խորհուրդը կորոնավիրուսով հիվանդացածներին 12:2827 Հնվ, 2021
  • Առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ. ՊԵԿ նախագահ 12:2527 Հնվ, 2021
  • Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ 71-րդ պետքարտուղար 12:2127 Հնվ, 2021
  • Հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է. ՀՀ ԱԳ նախարար 12:1627 Հնվ, 2021
  • Սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծվում է միասնական ծառայություն 12:1527 Հնվ, 2021
  • Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ 12:1027 Հնվ, 2021
  • Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն 12:0627 Հնվ, 2021
  • Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 12:0127 Հնվ, 2021
  • Պատերազմի հետևանքով վիրավորում ստացածներին կտրվի 500 հազար դրամի միանվագ աջակցություն 11:5427 Հնվ, 2021
  • Արմեն Ղուլարյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 11:5227 Հնվ, 2021
  • Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է 11:4927 Հնվ, 2021
  • ԼՂ հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների. ԱԳ նախարար 11:4227 Հնվ, 2021
  • Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև եղել է գործարար և անկեղծ զրույց. Կրեմլ 11:3127 Հնվ, 2021
  • Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ. գործարկվել է «Ճանապարհորդում եմ առանց Քովիդ-19-ի» ծրագիրը 11:2327 Հնվ, 2021
  • Մարտունիում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ 11:1527 Հնվ, 2021
  • ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ 11:0127 Հնվ, 2021
  • Թարմացում. 27.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, առողջացել է 649 քաղաքացի 10:5727 Հնվ, 2021
  • Մեկնարկել է ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը 10:2727 Հնվ, 2021
  • Մեղադրանքներ են առաջադրվել Արագածոտնի նախկին մարզպետին ու նրա՝ ԱԺ նախկին պատգամավոր եղբորը. ԱԱԾ 10:2327 Հնվ, 2021
  • Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել. Սիմոնյան 10:1027 Հնվ, 2021
  • Լուրեր 10:00 | 27.01.2021 10:0027 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմի հետ 09:5627 Հնվ, 2021
  • Վարանդայի շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն 09:4827 Հնվ, 2021
  • Արցախ է վերադարձել 51 216 մարդ. ՌԴ ՊՆ 09:4427 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 09:3527 Հնվ, 2021
  • Գանձասարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 09:2827 Հնվ, 2021
  • Կայացել է Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը 09:1927 Հնվ, 2021
  • Համագործակցություն, դարանակալում, հետապնդում. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը 09:0027 Հնվ, 2021
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից 08:3127 Հնվ, 2021
  • «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար դիմած մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցութային փուլերը 08:1127 Հնվ, 2021
  • ՄՕԿ-ը ԱՀԿ-ի հետ համատեղ աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու գաղափարի վրա 07:4527 Հնվ, 2021
  • Հունվարի 27-ի եղանակային կանխատեսումները 00:3027 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 00:1727 Հնվ, 2021
  • Վարչապետն ընդունել է «Ի գործ» ծրագրի մասնակիցներին 00:0827 Հնվ, 2021
  • Արման Եղոյանը հեռավար հանդիպում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ 23:5626 Հնվ, 2021
  • Հայաստան է ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 23:4826 Հնվ, 2021
  • Արմեն Թռչունյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով 23:3626 Հնվ, 2021
  • Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել. խոսնակ 23:2726 Հնվ, 2021
  • ԱՀ նախագահը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ 23:1426 Հնվ, 2021
  • ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության օրակարգում շարունակում է մնալ գերիների վերադարձի հարցը 23:0026 Հնվ, 2021
  • Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է 22:4026 Հնվ, 2021
  • Պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 22:2626 Հնվ, 2021
  • ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան 22:1426 Հնվ, 2021
  • Հարցազրույց Մեսրոպ Առաքելյանի հետ 22:0026 Հնվ, 2021
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է 21:5526 Հնվ, 2021
  • Պատերազմի հետևանքով մեծ վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության էկոհամակարգին 21:4726 Հնվ, 2021
  • Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները 21:3626 Հնվ, 2021
  • Մասնագիտացված խնամատար ընտանիք, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս 21:2526 Հնվ, 2021
  • Վահան Պապիկյանը կազատվի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից 21:1026 Հնվ, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 26.01.2021 21:0026 Հնվ, 2021
  • Վերապատրաստման դասընթացներ զինվորների վերականգնմամբ զբաղվող բժիշկների համար 20:5726 Հնվ, 2021
  • Հունվարի 29-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն 20:4826 Հնվ, 2021
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին 20:3726 Հնվ, 2021
  • Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը 20:2626 Հնվ, 2021
  • Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 20:1726 Հնվ, 2021
  • SOAD-ի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ձեռքի պրոթեզների ձեռքբերմանը. հիմնադրամը մանրամասներ է հայտնել 20:0926 Հնվ, 2021
  • Անտառապահին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, իսկ Տավուշի մարզի 6 բնակչի՝ ծառերի ապօրինի հատման համար 20:0326 Հնվ, 2021
  • «Բարսելոնան» հատուկ մարզաշապիկ է կրելու առաջիկա «Էլ կլասիկոյին» 19:5826 Հնվ, 2021
  • Կավասակիից բուժված փոքրիկն անընդհատ սիրո խոստովանություններ է ուղարկում իր կյանքը փրկած բժշկին 19:5426 Հնվ, 2021
  • Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ պատգամավոր Միլոնովի հայտարարությունների համար 19:5026 Հնվ, 2021
  • «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն ամենաակտիվն է տրանսֆերային շուկայում գարնանային հատվածի մեկնարկից առաջ 19:4626 Հնվ, 2021
  • Պատերազմի օրերին Վազգեն Մանուկյանը զանգել է գեներալներին ու կոչ արել չկատարել Փաշինյանի հրամանները 19:3826 Հնվ, 2021
  • Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին 19:3126 Հնվ, 2021
  • Արայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի 19:2626 Հնվ, 2021
  • Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին 19:2226 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015