• Հայ
  • Eng
  • РУС
Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է... 11:00
Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 22:51
Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Մեր տղան լավ է.... 17:44
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հարձակում Արցախի վրա 22:1324 Նմբ, 2020

Ադրբեջանը խախտել է գերիների մասին տեղեկություն ներկայացնելու՝ ՄԻԵԴ պահանջը

Ադրբեջանը բացահայտ անհարգալից է վերաբերվում գերեվարված հայ զինվորականների ու քաղաքացիական անձանց՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր պահանջները: Հայկական կողմը հարկադրված է շարունակաբար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերիների իրավունքները պաշտպանելու համար:

Էրիկ Խաչատրյանը կոկիկությամբ ծառայել է: 2 ամսվա զինծառայողը հասցրել է անգամ պարգևատրվել: Պատերազմն սկսվեց, ծնողները չկարողացան զինկոմիսարիատից շնորհակալագիրը վերցնել: Ամենակարևորն այժմ ամեն գնով Էրիկին Ադրբեջանից տուն բերելն է:

Լիանա Ալոյան (Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի մայրը)-  Ամեն թեթև օգնություն պետք է, ուզում եմ, որ շուտ վերադառնա: Ցավոտ է, երբ տեսնում ես՝ ոնց են տանջում, որպես մայր՝ աղաչում եմ, Էրիկիս տուն բերեք:

Բոլոր գերիների համար են խնդրում անել հնարավորը նրանց վերադարձն արագ ապահովելու համար: 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջեբրայիլի հատվածը: Վերջին հեռախոսազանգը հոկտեմբերի 12-ին էր: Գերի ընկնելու մասին իմացել են Ֆեյսբուքից:

Սարիբեկ Խաչատրյան (Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի հայրը)- Վեց, թե յոթ հոգի են, չորս հոգի են ցույց տալիս: Արդեն 40 օր է՝ նախարարություն ենք գնում-գալիս: Ասում ենք՝ գոնե նորություն տվեք մեզ:

Սարիբեկ Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածած տեսանյութում ձեռքը կապած զինվորը Հրազդանից Նարեկն է: Նույն տեսանյութում որդուն՝ Աշոտ Դարբինյանին ճանաչել ու Կարմիր խաչի գրասենյակ են շտապել ծնողները: Աշոտն Արարատի Եղեգնավան գյուղից է:

Լևոն Դարբինյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի հայրը)- Երկու ամսվա ծառայող էր, հուլիսին էր գնացել:

Աննա Շահբազյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի հորաքույրը)- Երեկ տեսել ենք, դրանից առաջ անհետ կորածների մեջ էր: Փնտրում էինք, երեկ տեսանյութ ենք դիտել, ճանաչել ենք զինվորին, եկել ենք, որ դիմում գրենք:

Դիանա Դարբինյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի մայրը) - Շուտ գան, հասնեն մեզ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գրեթե ամեն օր այցելում են 44-օրյա էսկալացիայի հետևանքով գերեվարված անձանց: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո կոմիտեն պատրաստ է աջակցել կողմերին գերեվարվածներին վերադարձնելու համար:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար)- Ամբողջական պատկերն անհայտ է, թե կողմերում քանի հոգի է պահվում: Ստանում ենք նոր հաստատումներ՝ կապված անձանց տեսանյութերի, այլ վկայությունների հետ, գնում ենք հետքերով: Տեսակցելու գործընթացը շարունակվում է, այցելում ենք նոր մարդկանց:

Ամատունին տեղեկացրեց, որ առանձնազրույցներ են ունենում յուրաքանչյուր գերեվարվածի հետ, ստուգում պահման պայմանները, օգնում կապ հաստատել ընտանիքի հետ: Տարածված տեսանյութերը քննարկվում են, բովանդակությունը չի հրապարակվում:

Զառա Ամատունի- Մտահոգությունները՝ կապված խախտումների հետ, մեր ուշադրության կենտրոնում են, անտարբեր չենք, մյուսները մնում ենք փակ դռների հետևում:

Գերեվարված 19 անձի գործով Հայաստանը դիմել է Եվրադատարան: Ինը զինվորական է, տասը՝ քաղաքացի, որոնք զինադադարից հետո գերեվարվել են Գորիս-Բերձոր ճանապարհին: Տեղեկությունների համար Եվրադատարանն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ է տվել:

Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ)- Դատարանը, Ադրբեջանի չհամագործակցելը ֆիքսելով, որ խախտել է տեղեկատվություն տրամադրելու պահանջը, չի կատարել փաստացի, կիրառեց միջանկյալ ժամանակավոր միջոց, որ պարտավորեցրեց Ադրբեջանին կոնկրետ ներկայացնել 9 հոգու մասին տեղեկատվություն:

Այս գործով Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 27-ը, իսկ քաղաքացիական անձանց գործով՝ մինչև 30-ը:

Եղիշե Կիրակոսյան- Ինչու ենք սահմանափակ թվով մարդկանց մասին խոսում, որովհետև մենք պետք է հավաքենք բավարար չափով ապացույցներ, որոշակի շեմ հաղթահարենք․ դա ենթադրում է առնվազն լուսանկարի, տեսանյութի առկայություն:

Պետք է բոլոր գործիքները, հատկապես՝ քաղաքական միջոցները օգտագործել Ադրբեջանում պահվող անձանց կյանքի անվտանգությունն ապահովելու համար: Ստրասբուրգի դատարան դիմելը, Հայաստանի ներկայացուցչի խոսքով, այդ առումով ստեղծում է լրացուցիչ երաշխիքներ:

Եղիշե Կիրակոսյան- Հուսամ՝ առաջիկայում կունենանք քայլեր, Եվրադատարանը ապացուցողական, լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, պետք է աշխատենք քաղաքական ճնշումն ավելացնելու ուղղությամբ, որովհետև մեր ձեռքում կան բազմաթիվ էական ապացույցներ, պատերազմական հանցագործությունների սարսափելի դրվագներ:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն ու փաստաբանական խումբն ամեն ինչ անում են ձեռքն ընկած տեղեկությունների հետքերով գնալու համար: Գերեվարման նոր դեպքերի մասին անընդհատ ստանում են տեղեկություններ՝ տարբեր աղբյուրներից:
 

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Լրահոս
  • Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը 15:3617 Հնվ, 2021
  • Միլանի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով 15:1517 Հնվ, 2021
  • Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ՖԱԼ-ը ներկայացնող ակումբ 14:5317 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. ԱԻՆ 13:0817 Հնվ, 2021
  • Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 12:0317 Հնվ, 2021
  • Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի 11:0017 Հնվ, 2021
  • Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 10:0917 Հնվ, 2021
  • Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ 09:4517 Հնվ, 2021
  • Հունվարի 17-ի եղանակային կանխատեսումները 00:4017 Հնվ, 2021
  • Վաշինգտոնը պատրաստվում է դիմավորել ԱՄՆ 46-րդ նախագահին 00:3017 Հնվ, 2021
  • Արարատցիները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ 00:1917 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 00:1017 Հնվ, 2021
  • Մեդիա դեմք դառնալու հնարավորություն․ Հանրայինը հրավիրում է անվճար դասընթացների 00:0117 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ 23:4416 Հնվ, 2021
  • Նրանք խայտառակում են գյումրեցու անունը. Վազգեն Մանուկյանը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին 23:3716 Հնվ, 2021
  • Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան 23:2016 Հնվ, 2021
  • «Ես ողջ եմ»՝ բոլոր ուժերը հավաքելով ասել է Սեյրանը, երբ բժիշկն ասել է, որ «արդեն ուշ է» 23:0016 Հնվ, 2021
  • Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով 22:4516 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան 22:3316 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան 22:1916 Հնվ, 2021
  • ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ 22:0016 Հնվ, 2021
  • Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար 21:5416 Հնվ, 2021
  • Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 21:4216 Հնվ, 2021
  • ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ 21:3016 Հնվ, 2021
  • Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ 21:1616 Հնվ, 2021
  • Լուրեր 21։00 Գլխավոր թողարկում | 16.01.2021 21:0016 Հնվ, 2021
  • Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ 20:3716 Հնվ, 2021
  • Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ 20:2116 Հնվ, 2021
  • Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ երկրի առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից. Գայանե Սահակյան 20:1716 Հնվ, 2021
  • Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը 20:0616 Հնվ, 2021
  • Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է. ՀՀ էկոնոմիկայի նախարար 19:5716 Հնվ, 2021
  • Կյանքը պատերազմից հետո. հիվանդասենյակում նշանված Արսենն ու Մարիամը խոստանում են շատ երեխաներ ունենալ 19:4716 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով 19:3816 Հնվ, 2021
  • Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է 19:3116 Հնվ, 2021
  • Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում 19:2416 Հնվ, 2021
  • Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործունեությունը 19:1516 Հնվ, 2021
  • Գերմանիայի իշխող կուսակցությունը նոր նախագահ ունի 19:0616 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 16.01.2021 19:0016 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ 18:5816 Հնվ, 2021
  • Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ 18:4516 Հնվ, 2021
  • «Ալաշկերտը» հաղթել է «Փյունիկ-2»-ին 18:3416 Հնվ, 2021
  • 57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը 18:2016 Հնվ, 2021
  • Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից» 18:0916 Հնվ, 2021
  • ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 590 հիվանդ 17:5516 Հնվ, 2021
  • Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին 17:4416 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 17:3416 Հնվ, 2021
  • «Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով 17:2216 Հնվ, 2021
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ համաշխարհային հանրությանը 17:0916 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 16.01.2021 17:0116 Հնվ, 2021
  • Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար 16:5716 Հնվ, 2021
  • Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը կշարունակվեն 16:4616 Հնվ, 2021
  • Վրաստանում նախկին ոստիկանի պատանդները ազատ են արձակվել 16:3716 Հնվ, 2021
  • Իրանական ընկերության տնօրենն Արտաշես Թումանյանին է ներկայացրել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու ծրագրերը 16:1816 Հնվ, 2021
  • «Արարատ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Դիմիտրիյե Պոբուլիչի հետ 16:0816 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015