Մի քանի մարդ է դանակահարվել Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի բապտիստական եկեղեցում կատարված հարձակման ժամանակ՝ հայտնել է RIA Novosti-ն:
Ավելի ուշ քաղաքապետն ասել է, որ երկու հոգի մահացել է դանակահարությունից ստացած վերքերից, իսկ հարձակման կասկածյալը ձերբակալվել է:
Սան Խոսեի ոստիկանությունը պարզաբանել է, որ միջադեպի ժամանակ եկեղեցում ոչ մի արարողություն չի անցկացվել: Անօթևաններին բերել էին եկեղեցի, որպեսզի փողոցում չսառչեն: