ԱՄՆ Վիսքոնսին նահանգի Վավատոս քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է ութ մարդ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորներից յոթը մեծահասակներ են, մեկը՝ դեռահաս: Հրաձիգի ինքնությունն առայժմ անհայտ է: Նրան հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ: