Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության մասին խոսելիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Էգեյան ծովի այսպես կոչված «գորշ գոտիների» հիմնահարցին: Այս մասին փոխանցում է Greek City Times կայքը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը կասկածի տակ է դրել Էգեյան ծովում հունական կղզիների ինքնիշխանությունը:
«Էգեյան ծովում կան կղզիներ, որոնց ինքնիշխանությունը չի պատկանում Հունաստանին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հուլուսի Աքարն ավելացրել է, որ Թուրքիան Oruç Reis հետազոտական նավով բացահայտ աշխատանքներ է տանում այդ կղզիներում:
«Մեր կատարած գիտատեխնիկական աշխատանքները ներկայացվում են որպես մարտահրավեր, ինչը միանգամայն սխալ մոտեցում է»,- նշել է նախարարը: