• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արցախյան պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Արցախյան պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության... 15:48
Թարմացում. 12.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք, առողջացել 873 քաղաքացի Թարմացում. 12.04.2021. Հաստատվել է... 10:58
Հադրութի շրջանում շաբաթ օրը իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. աշխատանքները կվերսկսվեն վաղը Հադրութի շրջանում շաբաթ օրը... 10:43
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բացվել է առողջապահության նախարարությանը «Ռոսպոտրեբնադզորի» նվիրաբերած շարժական լաբորատորիան
Հասարակություն
17:0421 Նմբ, 2020

Բացվել է առողջապահության նախարարությանը «Ռոսպոտրեբնադզորի» նվիրաբերած շարժական լաբորատորիան

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովան և երկու երկրների առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը մասնավորապես ասել է. «Անգնահատելի է տարիներ շարունակ ռուս գործընկերների կողմից մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը: Օգնություն, որը հատկապես կարևոր էր այն օրերին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում, պայքարում էինք միաժամանակ երկու ուղղությամբ՝ պայմանավորված COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով»,- նշել է նախարարը` հավելելով, որ ռուսական կողմը Հայաստանին տրամադրել և շարունակում է տրամադրել օգնություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանին աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվել են պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքեր, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Միաժամանակ, COVID-19 համավարակի առաջին իսկ օրերից Ռուսաստանի Դաշնությունն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական համակարգին: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր»), մարդասիրական օգնության շրջանակներում, պարբերաբար Հայաստանին է տրամադրում թեստ-համակարգեր և COVID-19 լաբորատոր ախտորոշման համար ռեագենտներ:

«Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք ռուս գործընկերների հերթական կարևոր օգնությունը: Մեզ է նվիրաբերվել մեկ այլ շարժական ախտորոշիչ և բուժման համակարգ, որը կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,- նշել է Արսեն Թորոսյանը:

«Մեր հարաբերությունները մեծ պատմություն ունեն: Մենք վաղուց ենք համագործակցում և ունենք ընդհանուր համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ քանակությամբ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարվա ընթացքում մենք իրականացնում ենք ռուս-հայկական համատեղ տարբեր 6 ծրագիր՝ կարմրուկի և կարմրախտի չեզոքացման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, միջազգային բժշկասանիտարական կանոնների զարգացման ուղղությամբ: Խոշոր ծրագրեր ունենք նաև՝ կապված ժանտախտի օջախների հայտնաբերման, հակաբիոտիկների պատշաճ կիրառման հետ: Մենք աշխատում ենք միասին և փորձում ենք անել ամենը, որպեսզի մեր երկու երկրի համաճարակաբանական ընդհանուր տարածքում ամեն ինչ հանգիստ լինի: Այդ է պատճառը, որ, երբ ի հայտ եկավ նոր սպառնալիք, մենք պատրաստ էինք օգնության հասնելու»,- մանրամասնել է Աննա Պոպովան, հավելելով, որ ներկայումս համատեղ ջանքերով մշակվում է նաև «առանց քովիդի» ճամփորդությունների պիլոտային ծրագիրը, ինչը հնարավորություն կտա սահմանները հատել՝ ներկայացնելով միայն լաբորատոր թեստի արդյունքների շտրիխ-կոդը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր խոսքում նշել է, որ ռազմական վնասվածքներով մեծ քանակությամբ պացիենտները լուրջ մարտահրավեր են առողջապահության համար: Բժիշկների կողմից այդ իրավիճակը վերահսկողության տակ պահելն իսկապես հերոսություն է:

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հայ գործընկերներին թե՛ գործնական, թե՛ խորհրդատվական օգնություն այս ոլորտում»,- ասել է նախարարը:

Ավարտելով խոսքը` Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Հայաստանին նվեր են բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ, որոնք ՌԴ առողջապահության նախարարը փոխանցել է իր հայ գործընկերոջը:

Այնուհետև, գործընկերներն անցկացրել են փակ խորհրդակցություն, որտեղ քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, համագործակցության շրջանակները և հետագա անելիքները: Հանդիպման ավարտին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը ոլորտի պատասխանատուներին դեկտեմբերին հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն` միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ լաբորատորիայի տրամադրման համար հիմք է ծառայել 2 տարի առաջ Սարատովում կայացած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանի և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Շարժական լաբորատորիան նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:

Դիտումների քանակ188
facebook icon twitter icon
Լրահոս
  • Վերիշենի բնակիչը կալանավորվել է համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու, վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով 16:1012 Ապր, 2021
  • Կաթնամթերքի շուկայի հակամրցակցային խախտումներն այլևս չեն ներվի 16:0712 Ապր, 2021
  • Շատ համառ և հաստատակամ աշխատանք է տարվում գերիների վերադարձի ուղղությամբ. ՌԴ դեսպան 15:5612 Ապր, 2021
  • Արցախյան պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 15:4812 Ապր, 2021
  • Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ. Գրիգորի Կարասինը՝ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մասին 15:4112 Ապր, 2021
  • 2020-ի կոռուպցիոն գործերով քրեական հետապնդման են ենթարկվել 26.6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ. դատախազություն 15:3312 Ապր, 2021
  • Հայաստանի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի 15:2512 Ապր, 2021
  • Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝ կապված Դրագիի հայտարարությունների հետ 15:1812 Ապր, 2021
  • Ստեփանակերտի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ 15:1112 Ապր, 2021
  • Հպարտության զգացում ապրեցինք. հայ ծանրորդները վերադարձան հայրենիք 15:0712 Ապր, 2021
  • Վերապատրաստման դասընթացի մասնակից ռուսաց լեզվի ուսուցիչները վկայականներ են ստացել 15:0112 Ապր, 2021
  • Լուրեր 15:00 | 12.04.2021 15:0012 Ապր, 2021
  • Կյանքից հեռացել է գիտնական, ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը 14:5312 Ապր, 2021
  • Անհրաժեշտ են արագ գործողություններ՝ վերացնելու աշխարհում COVID-19 պատվաստանյութերի արտադրման, ձեռքբերման և տարածման խոչընդոտները. ՅՈՒՆԻՍԵՖ 14:4512 Ապր, 2021
  • ԱՀ ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում կրթական ոլորտի խնդիրները 14:3812 Ապր, 2021
  • Վերականգնվում է Սյունիքի մարզի Խոտ գյուղի հարակից ճանապարհահատվածը 14:3212 Ապր, 2021
  • Ֆուտբոլի առաջնություն Իջևանում՝ ի հիշատակ պատերազմում ոստիկանության նահատակված ծառայողների 14:2512 Ապր, 2021
  • «Փարավոն» ռեստորանային համալիրում հրավառության փաստով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն 14:1812 Ապր, 2021
  • Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին և մյուս ծանրորդներին դիմավորում են «Զվարթնոց» օդանավակայանում | ՈՒՂԻՂ 14:1612 Ապր, 2021
  • Շնորհավորանքներ տիեզերքից 14:1012 Ապր, 2021
  • Կանանց եվրոպական ասոցիացիաները պահանջում են Շառլ Միշելի հրաժարականը 14:0212 Ապր, 2021
  • 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ. հայ ծանրորդների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում 13:5612 Ապր, 2021
  • Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին 13:5012 Ապր, 2021
  • Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից 13:4512 Ապր, 2021
  • Վնասազերծվել են ականանետի 24 ական, թնդանոթի 92 արկ. ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը 13:3812 Ապր, 2021
  • Հայաստանում «Աստրազենեկայով» պատվաստվելու համար կսահմանենք տարիքային շեմ. Ավանեսյան 13:3112 Ապր, 2021
  • Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 13:2212 Ապր, 2021
  • Իրանը խոստացել է պատասխանել Իսրայելին միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի համար 13:1412 Ապր, 2021
  • ԿԲ միջամտությունից հետո ֆինանսական շուկան կայունացել է, դրամը՝ արժևորվել. Թունյան 13:0812 Ապր, 2021
  • Պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որը պիտի կանխարգելի և օգնի, որ այս համավարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո. Ավանեսյան 13:0112 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 12.04.2021 13:0012 Ապր, 2021
  • ՍԴ-ն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը. նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ 12:5712 Ապր, 2021
  • Եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է. Հայկ Չոբանյան 12:5112 Ապր, 2021
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վիետնամի վարչապետին 12:4412 Ապր, 2021
  • Ռուս խաղաղապահները բարեկարգել են Մեծ Հայրենականի հերոսներին նվիրված հուշարձանը Նորագյուղում 12:3612 Ապր, 2021
  • Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Արցախի հարցը 12:2912 Ապր, 2021
  • ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել 12:2212 Ապր, 2021
  • Նախորդ շաբաթ գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը 12:1512 Ապր, 2021
  • Տեղական գյուղարտադրանքի գինը բարձրացել է ձմռանը մեծ ծավալի գազասպառման հետևանքով. գները մեկ ամսից կնվազեն. էկոնոմիկայի փոխնախարար 12:0912 Ապր, 2021
  • «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 12:0012 Ապր, 2021
  • Զինամթերքի պայթեցման աշխատանքներ Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունիում 11:5012 Ապր, 2021
  • Վթար Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում 11:4312 Ապր, 2021
  • Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը 11:3212 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք 11:2412 Ապր, 2021
  • Պետության աջակցությամբ «Վորլդ Վիժնի» տրամադրած երեխաների խնամքի ծառայություններից օգտվում է 1200 շահառու 11:1712 Ապր, 2021
  • Հայ արտադրողները կստանան սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ. ԱԺ հանձնաժողովը քննարկեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու հարցը 11:0812 Ապր, 2021
  • Թարմացում. 12.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք, առողջացել 873 քաղաքացի 10:5812 Ապր, 2021
  • Հադրութի շրջանում շաբաթ օրը իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. աշխատանքները կվերսկսվեն վաղը 10:4312 Ապր, 2021
  • Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող Սարուշենի երկու բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ 10:3312 Ապր, 2021
  • Նախագահը «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով կդիմի ՍԴ 10:2612 Ապր, 2021
  • Երաժշտության հետևում կանգնած մարդը 10:1912 Ապր, 2021
  • ԱԱԾ բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձնվել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք 10:0712 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 12.04.2021 10:0012 Ապր, 2021
  • «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Գեղարքունիքի մարզում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 09:2812 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 09:0712 Ապր, 2021
  • Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է ԵԱ մեդալային հաշվարկում 08:5012 Ապր, 2021
  • Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը 08:2912 Ապր, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա, 19 քաղաքացու ցուցաբերել օգնություն 08:1212 Ապր, 2021
  • Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով 22:5711 Ապր, 2021
  • Երևանում 39-ամյա կին է ինքնասպան եղել. հարուցվել է քրեական գործ 22:2811 Ապր, 2021
  • Ադրբեջանական լոբբիստների ձախողումներն ԱՄՆ-ում 22:1911 Ապր, 2021
  • ԵՄ-Թուրքիա հարաբերությունները. ճգնաժա՞մ, թե՞ ջերմացում 22:0111 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. «Մարտի 1»-ի դատական գործը. ՈՒՂԻՂ 21:4511 Ապր, 2021
  • Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Փաշինյան-Պուտին հանդիպում 21:3311 Ապր, 2021
  • Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու արձագանքները 21:1611 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 11.04.2021 21:0011 Ապր, 2021
  • Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը 20:4711 Ապր, 2021
  • Նորածնի առք ու վաճառքից մինչև մուրացկանության դրդում. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում 20:1211 Ապր, 2021
  • Մահացել է Հարություն վարդապետ Պզտիկյանը 19:5611 Ապր, 2021
  • Զինծառայողների պրոթեզավորման ծախսը հոգում է պետությունը 19:4111 Ապր, 2021
  • Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալ 18:5911 Ապր, 2021
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18:2911 Ապր, 2021
  • Գոլազուրկ ոչ-ոքի «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղում 17:3411 Ապր, 2021
  • Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակում կմաքրվեն Սևանա լճի ափամերձ հատվածները. ՇՄՆ 17:2111 Ապր, 2021
  • Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 մարդ է տուժել. 2-ի վիճակը ծանր է 17:0511 Ապր, 2021
  • «Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմը՝ «Անսի» ամենահեղինակավոր փառատոնում 16:2711 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015