2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ հայամետ կոնգրեսականները կոչ են անում անվավեր համարել ԼՂ հրադադարի պարտադրված պայմանները

ԱՄՆ հայամետ կոնգրեսականները կոչ են անում անվավեր համարել ԼՂ հրադադարի պարտադրված պայմանները

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները ներկայումս անվավեր համարել, և Թրամփի վարչակազմին հորդորել են կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հետամուտ լինել Արցախի կարգավորմանը՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա:  Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել մարդասիրական և ականազերծման աջակցություն ցուցաբերել՝ հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում հայամետ կոնգրեսականները նշել են, որ «ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում միանձնյա թելադրվի և գերակշռվի Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, և հորդորել է միջազգային խաղաղապահներ տեղակայել՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկում իրականացնելու համար: Կոնգրեսականները պաշտպանում են նաև Արցախի դերակատարումն ընթացող խաղաղ բանակցային գործընթացում և Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: «Առանց այդ ճանաչման, նրանք (արցախահայերը) կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից տեղահանման սպառնալիքին՝ առանց պաշտոնական որևէ փոխհատուցման»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում