• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:34
Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ օգնում են Իրանի մեկուսացմանը. Վենս Թուրքիան, Ադրբեջանը և այլ... 20:17
Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն միակ առաջադրված ուժն է Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հայտարարությունը
15:3416 Նմբ, 2020

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հայտարարությունը

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր, քան երբևէ, ապրելու հրամայական ու ապրեցնելու առաքելություն ունենք: Ցավն անասելի է, բայց հանուն մեր բոլոր զինծառայողների, զոհվածների հիշատակի և նրանց հավատամքի առ Հայրենիք՝ պարտավոր ենք: 

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մարդ, որը շուրջ քսան տարի իր մասնագիտական ու մարդկային ներուժը ծառայեցրել է Հայաստանի զարգացմանը, և որպես՝ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պատասխանատվություն եմ զգում արձագանքելու ստեղծված իրավիճակին: Պատասխանատու եմ ձեր, Հիմնադրամի նվիրատուների, գործընկերների, խորհրդի, մեր շահառուների և վերջապես իմ թիմի ու ընտանիքի առաջ: 

Չհանդիսանալով որևէ կուսակցության անդամ և չհարելով որևէ կուսակցության և խիստ մտահոգված լինելով երկրում ստեղծված իրավիճակով և քաղաքական գործընթացներով, ունենալով սզկբունքային անհամաձայնություններ՝ կարևոր եմ համարում արձանագրել, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն աշխատել և աշխատում է բացառապես հանուն Հայաստանի զարգացման, բացառապես օրինականության շրջանակներում, հաշվետու է եղել իր նվիրատուների մեծ համայնքի, հայաստանյան և միջազգային գործընկերների առաջ: 

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018 թ. նոյեմբերից ստանձնելով ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, առաջնորդվել եմ մի քանի հիմնարար սկզբունքներով՝ հավատարիմ մնալ բարեգործական հիմնադրամի իրական առաքելությանը, զերծ պահել հիմնադրամը որևէ տեսակի շահարկումներից, այդ թվում՝ քաղաքական, մշակել և իրականացնել երկարաժամկետ, բազմավեկտոր ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և մարդկանց կյանք բերում շոշափելի փոփոխություն, արձագանքել մարդասիրական հրատապ կարիքներին, ինչպես նաև մշակել համակարգային լուծումներ առաջարկող մոդելներ, որոնք թույլ կտան ոտք դնել 21-րդ դար: Այս ընթացքում Հիմնադրամը դարձել է ինստիտուցիոնալ կառույց, ձևավորվել է մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, հանրային շահով առաջնորդվող թիմ, որին միավորում է հավատն առ իրենց աշխատանքը: Հենց միասնական նպատակի հանդեպ հավատն ու նվիրվածությունն է, որ Հիմնադրամում ձևավորվել է համերաշխության կուռ մթնոլորտ՝ անկախ անցած ուղուց, քաղաքական հայացքներից և նախապատվություններից:  

Յուրաքանչյուր օր՝ աշխատանքի և հանգստի պահին, համոզված եմ եղել, որ ունեմ ստանձնած առաքելություն, վստահ եմ՝ իմ թիմը նույնպես:

Միայն 2020 թ.-ին, չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել և շարունակում են վերանորոգվել դպրոցներ (ընթացքում են Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական և Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցներում շինարարությունները), ամենօրյա աշխատանք է տարվել Հայաստանի մարզերի մշակույթի տների հետ, տասնյակ հայ երիտասարդ հնարավորություն են ստացել աշխարհի լավագույն բուհերում ուսանելու մեր երկրի համար առաջնային կարևորություն ունեցող մասնագիտություններ, իրականացվել են բնապահպանական ծրագրեր, կորոնավիրուսի հաղթահարման նպատակով Հայաստան են բերվել կենսական նշանակության բժշկական ապրանքներ, սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների տրվել է մարդասիրական օգնություն, նրանց երեխաներին՝ պլանշետներ՝ կրթության հիմնարար իրավունքի շարունակականությունն ապահովելու համար: Մեր գործունեության ընթացքում, կարևորելով նախադպրոցական կրթությունը, բարեկարգվել կամ հիմնանորոգվել են Դեբեդավան, Մեծ Պարնի, Արմավիր և Սոնասար գյուղերի մանկապարտեզները, ընթացքի մեջ է շուրջ 300 երեխայի սպասարկող Մեղրիի համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգումը: Տեսադաշտից դուրս չեն մնացել նաև խնամքի կենտրոններում գտնվող մեր տարեցները, որոնց համար կազմակերպվել են ատամնաբուժական համալիր ծառայություններ՝ կարևորելով նաև նրանց առողջական և հոգեբանական ամրությունը: Աղքատության փուլային հաղթահարման ծրագրով՝ աշխատելու պատրաստակամ ընտանիքները ձեռք են բերել կյանքի բարելավման հմտություններ և պատասխանատվություն ստանձնել սեփական բարեկեցության համար: Հիմնադրամը հավատարիմ է մնացել բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման իր առաքելությանը: 

Ծրագրերը կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել հայաստանյան և աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունների ու անհատների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ: 

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ պատերազմի հետևանքներով պայմանավորված Հիմնադրամի խորհրդին առաջարկել եմ ժամանակավորապես վերանայել Հիմնադրամի գործունեության առաջնահերթությունները՝ բոլորիս ջանքերը կենտրոնացնելով  սեպտեմբերի 27-ից Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ հաշմանդամություն ստացած ՀՀ և Արցախի քաղաքացի հադիսացող զինծառայողների ընտանիքների համար վերականգնման ու հզորացման ծրագրերի իրականացման և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու վրա: Հիմնադրամը նաև իր զգալի ներդրումը կբերի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի հիմնանորոգման, թողունակության մեծացման կարևոր գործին: Մշակվում է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցության համալիր ծրագիր՝ հետպատերազմյա խնդիրները հաղթահարելու և վերաինտեգրում ապահովելու համար:

Ստեղծված իրավիճակում խիստ կարևորում եմ բարեգործական հիմնադրամների դերն ու անելիքը: Ե՞րբ, եթե ոչ հիմա: 

Հընթացս, պատերազմի առաջին իսկ օրերից ձեռնամուխ ենք եղել հումանիտար օգնության կազմակերպման գործին: Մեր նվիրատուների, գործընկերների շնորհիվ Արցախ և ՀՀ բնակավայրեր, որտեղ ապաստան են գտել մեր հայրենակիցները, ուղարկվել է ավելի քան 45 տոննա թիկունքին ու ռազմաճակատին անհրաժեշտ օգնություն՝ սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական սարքավորումներ՝ վիրահատական գործիքներ և լույսեր, շարժական պատգարակներ, ոտքի, ձեռքի, վզի շինաներ, ներքնակներ, ինֆուզոմատ, պերֆուզոմատ, դեղորայք, ռազմաճակատ են հասցվել ականազերծման բահեր, անջրանցիկ վրաններ: 

Բացի այդ, արյան պահեստավորման ծավալների մեծացման համար մի քանի օրում կառուցվել է բոլոր պահանջներին համապատասխան սենյակ-սառցարան, իսկ հումանիտար օգնության նորաստեղծ պահեստն ապահովվել է անվտանգության համակարգով:

Պատերազմական պայմաններում, հաշվի առնելով հատկապես երեխաների սթրեսային վիճակն ու կարևորելով նրանց զբաղվածությունը, մեր գործընկերների միջոցով հավաքել ու շուրջ 1500 արցախցի երեխաներին ենք ուղարկել ավելի քան 10500 միավոր զարգացնող խաղեր, խաղալիքներ, գրքեր, գրենական տարատեսակ պիտույքներ, դպրոցական պայուսակներ և այլն:

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, իրենց գործի պրոֆեսիոնալներ,

Այո՛, պարտությունը դառը զգացողություն է, բայց դրանից դասեր չքաղելը՝ նոր պարտության սկիզբ: Ժամ առաջ պետք է կազմակերպվենք, միավորվենք ու ստանձնենք մեր վիրավոր Հայրենիքի ապաքինման պատասխանատվությունը:  Վստահ եմ, որ կան անհատներ, որ պատրաստակամ են մտնել այս ահռելի ծանրության տակ. հաղթահարելու միակ ճանապահը բոլոր կարող և ունակ ուժերի, մասնագիտական ներուժի համախմբումն է։ Մեզ անհրաժեշտ է սթափ դատել և կայունության երաշխիքներով երկիրը հանել ճգնաժամից: Մենք պարտք ենք բոլոր զոհված, անհետ կորած ու հաշմանդամություն ստացած քաջերին: Բոլոր նրանց, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեր կյանքի: Բոլոր նրանց, որոնք հարազատ ու տուն են կորցրել: Նրանց ընտանիքները պետք է ուղղակիորեն զգան մեր զորակցությունը, նրանք պետք է արժանապատիվ ապրեն:  Նրանք են մեր հերոսներն, ու նրանք պետք է ձևավորեն վաղվա Հայաստանի, հզոր Հայաստանի սերուցքը: 

21-րդ դարը դեռ կարող է մերը լինել, եթե մենք, ի վերջո, սթափվենք, տարբերենք կարևորն անկարևորից, համերաշխ ու փոխըմբռնող դառնանք, լսենք ու հարգենք միմյանց, մեր ջանքերը ներդնենք հանուն կրթության, գիտության, մշակույթի, նորարարական տեխնոլոգիաների զարգացման: Ազգային շահը պետք է վեր լինի ամեն ինչից: Պետք է պաշտապնենք մեր ազգ կոչվելու ու պետականություն ունենալու իրավունքը: Վստահ եմ, որ կարող ենք: 

Որպես Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար՝ սա է իմ դիրքորոշումը՝ անկախ հետագա ընթացքից։

 

 

 

 

 

Դիտումների քանակ2835
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 17:5404 Սեպ, 2026
  • Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան 17:4804 Սեպ, 2026
  • Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters 17:4004 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը 17:3304 Սեպ, 2026
  • Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ 17:2704 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում 17:2004 Սեպ, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն 17:1204 Սեպ, 2026
  • Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal 17:0304 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծ աճուրդներ ու միլիոնների վնաս․ ինչպես են Շողակաթում համայնքային հողերը վաճառվել 17:0004 Սեպ, 2026
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015