Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Մենք բոլորս ուզում էինք պատերազմի ընթացքը բեկել․ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Տարածքներ հանձնելու թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ գալիս, ասում էի՝ ժողովուրդ ջան, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը՝ դուք ասելու էիք՝ որտե՞ղ էիր այսքան ժամանակ, ինչո՞ւ շուտ չէիր ասում, մենք էլ նման բանի էինք սպասում, որ այդ տարածքները վերադարձնենք՝ իհարկե չէիք ասելու։ Ասելու էիք՝ ոչ։ Ես էլ լինեի ձեր տեղը՝ ասելու էի ոչ, և արդյունքում ունենալու էինք նույն բանը։ Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ՝ ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ինչու չկանխվեց, եթե պատերազմից առաջ կային նախանշաններ, ասաց․ «Եթե որոշեի, որ պետք է կանխել, այդ ժամանակ էլ պետք է գայի և ասեի՝ գիտեք, ժողովուրդ ջան, մենք նման ընտրություն ունենք, կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում։ Ինչու չեմ եկել և ասել՝ նախ որովհետև ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք։ Ես հավատում էի, որ մենք կարող էինք պայքարել մեր Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ անգամ օրեր առաջ «ցավոտ փոխզիջում» արտահայտությունն է թույլ տվել, որը վատ արձագանք է ունեցել, իսկ այդ դեպքում, վարչապետի խոսքով, հանրությունն ասելու էր՝ մենք կգնանք կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները․ արդյունքում՝ ստանալու էինք պատերազմ։

Թե ինչու երկրորդ, երրորդ կամ չորրորդ օրը չկանխեցինք պատերազմը, վարչապետը նշեց, որ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող է ընթացել հայկական կողմի համար։ «Երկրորդ. ըստ էության, պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի հանձնում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հստակ մեխանիզմի, եթե մենք մեծ հաջողություն չենք ունենում ռազմաճակատում։ Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո խոսքն այլևս չէր լինելու 5 տարածքի մասին, այլ 7-ի, մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից՝ ավելի ընդլայնված սեգմենտով»,- ասաց Փաշինյանը։

Իսկ թե ինչու նման որոշում չկայացվեց փուլերից որևէ մեկում, Փաշինյանը ընդգծեց, որ ՊԲ-ն, գլխավոր շտաբը, մենք բոլորս ուզում էինք պատերազմի ընթացքը բեկել, և այսպիսի ցավոտ որոշում կայացվեց, երբ որ ակնհայտ էր՝ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք, և մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից։ 

Լուրեր 15:00 | Եթե դեմ էր, պետք է հրաժարական տար․ Փաշինյանը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին

Լուրեր 15:00 | Եթե դեմ էր, պետք է հրաժարական տար․ Փաշինյանը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի շրջանում դաշնային զորքեր տեղակայելու որոշման դեմ

Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի շրջանում դաշնային զորքեր տեղակայելու որոշման դեմ

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում