ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր: