ԱԱրման Գալոյան

ՊԲ ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել

ՊԲ ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում:

Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:

Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:

Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը ամբողջությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում