ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ կամավորականների․ տեսանյութ

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ կամավորականների։

Նա նշել է, որ Մեղրյանի անվան ջոկատը մի քանի օր անընդհատ պայքարել է ադրբեջանա-թուրքական էլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ և մեծ կորուստներ հասցրել թշնամուն: ԱՀ նախագահը պարգևատրել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկներին, ցավոք, մի քանիսին՝ հետմահու: 

Պարգևատրվածների թվում էր նաև Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, որին շնորհվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում