ՆՆարեկ Սահակյան

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ ընկերների հետ. ԱՀ նախագահի խոսնակ

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ ընկերների հետ. ԱՀ նախագահի խոսնակ

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

 
«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ է:

 

Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,- գրել է Պողոսյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում