Թուրքիայում Էգեյան ծովափի հատվածում և հունական Սամոս կղզու մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Պարբերականի տեղեկացմամբ՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի, տուժել՝ ավելի քան 800 բնակիչ:
Մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը լուրջ ավերածություններ է առաջացրել Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում: Ստորգետնյա ցնցումները Սամոս կղզում և Սեֆերիհիսար շրջանում փոքր ցունամի են առաջացրել: Երկրաշարժին հետևել են հարյուրավոր հետցնցումներ:
Մահացածներից 24-ը Իզմիրի բնակիչներ են: