ԱԱրման Գալոյան

Պատերազմի ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել. վարչապետ

Պատերազմի ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել. վարչապետ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ, և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին՝ նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է, մանավանդ՝ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում