Նորընտիր պատգամավոր Կարապետ Մխչյանը երդվեց

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Կարապետ Մխչյանն այսօր երդմամբ ստանձնեց իր լիազորությունները:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ներկայացնելով Մխչյանին, հիշեցրեց, որ վաղաժամ դադարել էին Տիգրան Ուլիխանյանի լիազորությունները, և որ մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի  համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին:

Հիշեցնենք՝ Տիգրան Ուլիխանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում