Թուրքիայի նախագահը դիմել է հանրապետության գլխավոր դատախազությանը՝ բողոքելով Նիդեռլանդների Ազատություն կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ, Վիլդերսը Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել էր Թուրքիայի նախագահի ծաղրանկարը՝ նրան անվանելով ահաբեկիչ:
Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը պահանջել է քրեական գործ հարուցել հոլանդացի քաղաքական գործչի դեմ: