Ֆրանսիայի դատարանը որոշել է երկրից արտաքսել Բեզանսոն քաղաքում բնակվող բոսնիացի մահմեդական ընտանիքին՝ 17-ամյա աղջկա նկատմամբ բռնություն կիրառելու համար: Դեռահասին ծեծել են, հետո սափրել գլուխը, որովհետև աղջիկը ցանկացել է ամուսնանալ քրիստոնյա սերբի հետ, տեղեկացնում է Euronews-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը պատժել է ընտանիքին՝ հետ ուղարկելով Սարաևո՝ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք, իսկ աղջկա մասին հոգ կտանեն հատուկ ծառայությունները, մինչև նրա չափահաս դառնալը: Ըստ փաստաբանի՝ ընտանիքը չի բողոքարկել որոշումը, որը նրանց հնարավորություն է տալիս հինգ տարի հետո նորից դիմել Ֆրանսիա վերադառնալու խնդրանքով: