ՆՆարեկ Սահակյան

Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչով»

Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչով»

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 

«Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարովի 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
 

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։

 

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են «Սմերչ» տեսակի հրթիռներ։

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչով»»,- գրված է հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում