Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և նրա գործընկերների կողմից 2013-2014 թվականներին և 2020-ին պետական հեղաշրջմանը նախապատրաստվելու կապակցությամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռադայի պատգամավոր Ռենատ Կուզմինը հրատարակել է փաստաթուղթ, որում նշված են հեղաշրջում պատրաստող նախկին պետական պաշտոնյաների անունները: Դրանց թվում են Ռադայի նախկին պատգամավոր Ժվանիան, նախկին նախագահ Պորոշենկոն, Ուկրաինայի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովը, նախկին վարչապետ Յացենյուկը: Հանցավոր խմբին ներկայացված են նաև պետական իշխանության ապօրինի բռնազավթման, լայնամասշտաբ հափշտակումների և «կեղտոտ» փողերի օրինականացման մեղադրանքներ: