• Հայ
  • Eng
  • РУС
Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Վաղը տեղի կունենա ԱԺ... 20:42
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել... 15:38
Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև սրբազանը նշանակվել է... 14:54
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին
Քաղաքականություն
15:0821 Հոկ, 2020

Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև:

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA - Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում համոզվեցիք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից՝ որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում  զինադադարի հաստատման համար, և  Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց  դիրքորոշումը այս կապակցությամբ:

IRNA - Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմը ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է նման միջադեպերից խուսափելու համար, և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Այս Թեմայով

  • Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը 13:1621 Հոկ, 2020 Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը Քաղաքականություն
  • Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի. վարչապետի հարցազրույցը ТАСС-ին 18:3419 Հոկ, 2020 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի. վարչապետի հարցազրույցը ТАСС-ին Քաղաքականություն
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին 19:1918 Հոկ, 2020 ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին Քաղաքականություն
Լրահոս
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0021 Հնվ, 2021
  • Արային Հարությունյանն ընդունել է Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին 21:5721 Հնվ, 2021
  • Արժանի էի հաղթանակի․ Արամ Ավագյան-Խոսե Նունյես մենամարտը ոչ-ոքի է ավարտվել 21:4621 Հնվ, 2021
  • Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատրյան 21:3021 Հնվ, 2021
  • «Իմ քայլն» իրականացնում է պատերազմի հետևանքների վերացման հումանիտար ծրագրեր 21:1621 Հնվ, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 21.01.2021 21:0021 Հնվ, 2021
  • Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել. ՔԿ նախագահի տեղակալ 20:5321 Հնվ, 2021
  • Հայկական տեխնոլոգիան կիրառելով տիեզերագնացները կարող են ուսումնասիրություն կատարել Լուսնի վրա 20:4421 Հնվ, 2021
  • Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 20:4221 Հնվ, 2021
  • 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 50390 մարդ 20:2821 Հնվ, 2021
  • Զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարների մասին նախագիծն արժանացել է ԱՀ ԱԺ հանձնաժողովի հավանությանը 20:1821 Հնվ, 2021
  • ՄԻԵԴ-ը մերժել է Հարավային Օսիայի իրադարձությունների համար ՌԴ-ի դեմ Վրաստանի մեղադրանքները 20:1521 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանը խնդրում է քվեարկել Ռոբին ռոբոտի օգտին 20:1321 Հնվ, 2021
  • Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում 20:0321 Հնվ, 2021
  • Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել Ներքին գործերի նախարարության կազմում 19:5721 Հնվ, 2021
  • Խարկովի ծերանոցում բռնկված հրդեհից մահացել է 15 մարդ 19:5421 Հնվ, 2021
  • Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ 19:5021 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար 19:3721 Հնվ, 2021
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վերլուծական կենտրոնների մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը 19:3321 Հնվ, 2021
  • Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել. Շիրակի մարզպետ 19:2921 Հնվ, 2021
  • Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում 19:2221 Հնվ, 2021
  • Դիլիջանի ոստիկանները թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ են հայտնաբերել 19:1921 Հնվ, 2021
  • Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը 19:1021 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 21.01.2021 19:0021 Հնվ, 2021
  • Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա 18:5721 Հնվ, 2021
  • Ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ. ԱԱՏՄ 18:4821 Հնվ, 2021
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի նախկին 28 պաշտոնյաների նկատմամբ 18:3721 Հնվ, 2021
  • Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը 18:3521 Հնվ, 2021
  • Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով վճռի դեմ 18:2921 Հնվ, 2021
  • Դիլիջանում արցախցի երեխաները դասերից հետո խմբակներ են այցելում 18:2321 Հնվ, 2021
  • Խորհրդարանական ուժերի արձագանքը փոխվարչապետի՝ հուշագիր ստորագրելու առաջարկին 18:1821 Հնվ, 2021
  • Աֆրինի տեղահանված բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ռազմական ներկայության 18:1021 Հնվ, 2021
  • Սյունիքի մարզպետը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կարևորել է ՆԶՊ առարկայի պատշաճ դասավանդումը 18:0821 Հնվ, 2021
  • Շիրակի նախկին մարզպետը շնորհակալություն է հայտնել իրեն պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար 18:0121 Հնվ, 2021
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին 18:0021 Հնվ, 2021
  • Արսինե Խանջյանը կոչ է արել միանալ Արցախում նախատեսվող ծառատունկին 17:5421 Հնվ, 2021
  • Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 17:5021 Հնվ, 2021
  • Ընդլայնվել է արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակը 17:4621 Հնվ, 2021
  • Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել 17:3821 Հնվ, 2021
  • Աշխարհը Իրանի գազի ու նավթի կարիքն ունի. Հասան Ռոհանի 17:3121 Հնվ, 2021
  • Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր 17:2921 Հնվ, 2021
  • Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Իրան 17:2821 Հնվ, 2021
  • Վաչե Տերտերյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը 17:2721 Հնվ, 2021
  • Մարզառազմական խաղեր՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության մասնակցությամբ 17:2321 Հնվ, 2021
  • ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ 17:2121 Հնվ, 2021
  • Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. օրինագիծը ներկայացվել է քննարկման 17:1421 Հնվ, 2021
  • Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի աշխատանքները 17:0221 Հնվ, 2021
  • Լուրեր 17:00 | 21.01.2021 17:0021 Հնվ, 2021
  • Անգելա Մերկելը չի մասնակցի 2021-ին ընտրություններին 16:5421 Հնվ, 2021
  • Այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը 16:4621 Հնվ, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը 16:3821 Հնվ, 2021
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՏԿԵՆ 16:3021 Հնվ, 2021
  • «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին 16:2621 Հնվ, 2021
  • Բաղդադում գրանցված երկու հզոր պայթյունից զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ 16:2321 Հնվ, 2021
  • Զինհաշմանդամների պրոթեզավորման ծախսը կհոգա պետությունը 16:1721 Հնվ, 2021
  • Կրթության հնարավորություն Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 16:0821 Հնվ, 2021
  • Իռլանդացի պատգամավորը պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույց է պատրաստում. Հայրապետյան 15:5821 Հնվ, 2021
  • Լրատվամիջոցը միտումնավոր կեղծել է Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողի վերաբերյալ փաստերը. դատախազություն 15:4921 Հնվ, 2021
  • Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ 15:3821 Հնվ, 2021
  • Արցախում հանցագործություններ կատարած ագրեսորների համար խիստ պատիժ ենք ակնկալում. Զերունյանի բաց նամակը Ջո Բայդենին 15:3421 Հնվ, 2021
  • Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ 15:2721 Հնվ, 2021
  • Մադրիդի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. դեսպանություն 15:1821 Հնվ, 2021
  • Հունվարի 22-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով 15:1121 Հնվ, 2021
  • Երևանում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանի խոսնակ 15:0621 Հնվ, 2021
  • Լուրեր 15:00 | 21.01.2021 15:0021 Հնվ, 2021
  • Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ 14:5421 Հնվ, 2021
  • Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը 14:4621 Հնվ, 2021
  • Պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին. ՇՄ 14:3721 Հնվ, 2021
  • Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան 14:2421 Հնվ, 2021
  • Հայկական ֆուտբոլի լեգենդը 32 տարեկան է. այսօր Մխիթարյանի ծննդյան օրն է 14:1421 Հնվ, 2021
  • Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 14:0021 Հնվ, 2021
  • Զբաղվածության ծրագրերում արցախցի շահառուների շրջանակը կընդլայնվի 13:5121 Հնվ, 2021
  • Տավուշում այս տարի ձյուն է նստել. վերջին տարիներին այստեղ ձյան կայուն ծածկույթ չի եղել 13:4221 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում 13:3221 Հնվ, 2021
  • 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը կազմել են ընդհանուր եկամուտների 71,3 տոկոսը. ՊԵԿ 13:2621 Հնվ, 2021
  • Նախագահը հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների 13:2121 Հնվ, 2021
  • Հզոր պայթյուն Մադրիդի կենտրոնում. կան զոհեր ու վիրավորներ 13:0921 Հնվ, 2021
  • Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ 13:0421 Հնվ, 2021
  • Լուրեր 13:00 | 21.01.2021 13:0021 Հնվ, 2021
  • Քաղաքակիրթ աշխարհը պետք է պարտադրի Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Մարուքյան 12:5821 Հնվ, 2021
  • Մարուքյանը՝ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կոնսենսուսի չգալու մասին 12:5421 Հնվ, 2021
  • Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են 12:5221 Հնվ, 2021
  • Ջո Բայդենը պետդեպարտամենտի, ֆինանսների և արդարադատության ժամանակավոր ղեկավարներ է նշանակել 12:4921 Հնվ, 2021
  • Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի առաջին նիստը՝ հունվարի 25-ին 12:4421 Հնվ, 2021
  • ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը 12:3921 Հնվ, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1137 նոր դեպք 12:3621 Հնվ, 2021
  • Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ՝ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր 12:2921 Հնվ, 2021
  • Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան 12:2121 Հնվ, 2021
  • Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն 12:1921 Հնվ, 2021
  • Զինհաշմանդամների համար ՏՏ ոլորտում կիրականացվի կրթություն ստանալու ծրագիր 12:1321 Հնվ, 2021
  • Հուշագրի ստորագրումը կդառնա քաղաքական ուժերի միջև ըմբռնման վկայությունը. Գրիգորյան 12:1121 Հնվ, 2021
  • Իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է. Տոնոյան 12:0721 Հնվ, 2021
  • ԱՄՆ-ը 100 օրով դադարեցնում է երկրի քաղաքացիություն չունեցող միգրանտների արտաքսումը 12:0421 Հնվ, 2021
  • Պետք է աջակցենք, որ հաշմանդամություն ստացած անձինք հաղթահարեն սահմանափակումները. վարչապետ 11:5721 Հնվ, 2021
  • «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5621 Հնվ, 2021
  • Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար 11:5421 Հնվ, 2021
  • 17 ուժերի միջև որևէ տարաձայնություն չկա. ԲՀԿ պատգամավոր 11:5021 Հնվ, 2021
  • Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կհատկացնի 7.4 մլն դոլար՝ մարզային հիվանդանոցների արդիականացման համար 11:4021 Հնվ, 2021
  • «Իմ քայլը» խմբակցության ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3421 Հնվ, 2021
  • Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ 11:3321 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015