ԵԱՏՄ-ից ներմուծվող որոշ ապրանքներ կազատվեն հարկերից. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրենքի նախագիծն է, որ քննարկվում է առաջին ընթերցմամբ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներն ազատել հարկային պարտավորություններից:

«Առաջարկվում է այս ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ եթե տվյալ ապրանքը  ենթակա է ակցիզային կամ բնապահպանական հարկով հարկման, ապա նաև՝ նշյալ հարկերից: Նպատակն է աջակցությունը դարձնել ավելի հասցեական և ավելի արդյունավետ»,- ասաց Պողոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում