Հակառակորդի ԱԹՍ-ների հարվածներից տուժել են Գեղարքունիքի մարզի դպրոցները

Հակառակորդի անօդաչուները թիրախավորել են նաև Գեղարքունիքի մարզի գյուղերը, հարվածել դպրոցներին, ջարդուփշուր արել պատուհանները:

Հարվածի ալիքից վնասվել են դպրոցի պատերը, ճաքեր առաջացրել, մարդկանց ընկճել, սակայն, չի հաջողվել:

Արտակ Մելքոնյան (Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Սոթքեցիները մարտական են:

Թեև խաղաղություն դեռ չի հաստատվել, բայց սահմանամերձ գյուղում քիչ-քիչ փորձում են վերացնել ադրբեջանական կրակի հետևանքները:

Սեպտեմբերի 27-ից սկսած 4 հարվածային ԱԹՍ է մտել գյուղի տարածք:

Արտակ Մելքոնյան - Կնորոգենք ու կսկսենք բնականոն դասապրոցեսը:

Դպրոցին հարվածելու պահին շենքում, բարեբախտաբար, մարդ չի եղել, զոհեր, վիրավորներ չկան:
 
Կարևորը՝ տուժածներ չկան, նյութական վնասը դժվարությամբ, բայց կվերականգնեն՝ ասում է Սոթքի այս բնակչուհին: Կրակոցների տակ փորձում են արագ տուն բերել աշնան բերքը, գյուղը թողնելու մտադրություն չունեն:
 
Հայկ Դավոյան (Սոթք գյուղի բնակիչ) - Ձայներից տարբերում ենք՝ ԱԹՍ-ները հարվածայի՞ն են, նկարո՞ղ են, կողմնորոշվում ենք՝ որ պահին ինչ անենք: Բնակիչները քաղպաշտպանության պրոցեսներին տեղյակ են:

Հարևան Կութ գյուղի դպրոցը ևս ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի ալիքից մեծ վնաս է կրել: Ռմբակոծության հետևանքով նաև բնակելի տներ են տուժել: Ալեքսան Գրիգորյանի խոսքով՝ իրենց գյուղի վրա ութ արկ է ընկել, որից երկուսը չի պայթել, դրանք սակրավորներն են վնասազերծել:

Ատոմ Ղարիբյան (Կութ գյուղի բնակիչ) - Երեկ գիշեր անօդաչուներ կային, կրակեցին, հիմա էլ հեռվից լսվում են...

Պատերազմի առաջին օրերին գյուղից դուրս եկած ընտանիքները վերադարձել են: Կրակոցներին սովոր բնակիչները ձմռանն ընդառաջ ավարտում են գյուղատնտեսական աշխատանքները:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©