Մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԱԱրման Գալոյան

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկխոսության առանցքային թեմաներից մեկն էլ ԼՂ-ի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն է:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձավ Մոսկվայում տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանն ու դրա ընթացքում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, շեշտեց, որ այն չի պահպանվում, և ռազմական գործողությունները շարունակվում են:

«Հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունն առայժմ ոչ ամբողջությամբ է պահպանվում»,- ասաց նա:

Լավրովը խոսեց նաև հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների և ինտեգրացիոն գործընթացների մասին:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ բարձր է գնահատում անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ-ի ներդրումը՝ լարվածության թուլացման ուղղությամբ: Մնացականյանը տեղեկացրեց, որ չնայած ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը և շարունակում է ռազմական գործողությունները, ընդ որում՝ քաղաքացիական բնակչության հանդեպ:

Մնացականյանը խոսեց նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության, Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին:

«Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանի դերը այդ հարցում մնում է չափազանց կարևոր: Ցավոք, այս պահին չենք կարող արձանագրել, որ գործնականում կրակի դադարեցումն ամբողջությամբ իրականացվել է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում