Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, իսկ Քարվաճառում մարտական գործողություններ են ընթանում. Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, բայց ադրբեջանական զորքերը գյուղի մատույցներում են՝ այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերին: 

«Քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք  համապատասխան զորքերի վերախմբավորումներ Թալիշ - Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով,- ես մի քանի անգամ շեշտել եմ, խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի,  կոնկրետ մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և  քննարկումներ, որ արդյո՞ք այս բլուրը, այս բնակավայրը մենք վերահսկում ենք, թե՞ ոչ»:

Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր խոցվել են հակառակորդի 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ, մոտ 200 ադրբեջանցի է սպանվել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ Քարվաճառում էլ ընթանում են մարտական գործողություններ։

«Այսօրվա ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել։ Մարտերն ինտենսիվությամբ, կարող է՝ զիջում են ավելի հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- ասաց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում