ԱԱրման Գալոյան

Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմելով իր հետևորդներին, ներկայացրել է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը: Նա ասել է, որ պատիվ ունի մասնակցելու համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքին և ուրախ է փոխանցել 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ հաջակցություն Արցախի ու Հայաստանի։

Հեռուստաաստղը նաև նշել է, որ իր մտքերն ու աղոթքները Արցախի և Հայաստանի խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են։

Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր բազմամիլիոնանոց հետևորդներին կոչ է արել միանալ դրամահավաքին ու  փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում