Այսօր հմուտ հրամանատարը կասեցնում է հակառակորդի տանկային և հետևակային գրոհները. ՊՆ խոսնակը՝ Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի մասին

ԱԱրսեն Մկրտչյան

Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

 

«Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։
 
Պատիվ ունենք, հրամանատար

 

Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ»,- գրել է ՊՆ խոսնակը։

Տեսանյութը արխիվային է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում