ԱԱրման Գալոյան

Ստեփանակերտի հրետակոծությունից զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ. ԱՀ ՄԻՊ

Ստեփանակերտի հրետակոծությունից զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ. ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ստեփանակերտի այսօրվա հրետակոծմանը:  Նրա տեղեկացմամբ՝ երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:

Բեգլարյանի խոսքով՝ երկու բնակելի շենք Ստեփանակերտում լրջորեն վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել, արդյունքում՝ վիրավորների թիվն ավելի քիչ է:

«Ամենակարեւոր արձանագրումը`այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան դա`կրկին Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի չեն եղել:

Ակնհայտ է, որ դիտավորյալ թիրախավորված կերպով է եղել հարվածը՝ հաշվի առնելով հրթիռների դիպուկության աստիճանը: Հարվածի հետևանքով 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու փրկարար ծառայության աշխատակիցների շրջանում: Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում: Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին»,- ասաց Բեգլարյանը:

Նա հիշեցրեց նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի հրետակոծումը: Կատարվածը Բեգլարյանը որակեց միջազգային մարդասիրական օրենքի նորմերի կոպտագույն խախտում: «Սա Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է»,- ասաց Բեգլարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում