Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները․ Սարումյան

ՆՆարե Ոսկանյան

Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի՝ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԲ բանակի հանրային կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- ասաց Սարումյանը։

Նա տեղեկացրեց, որ հակառակորդին պատճառված են կենդանի ուժի  և տեխնիկայի մեծ կորուստներ, քանի որ մարտերը շարունակվում են՝ տվյալները ճշտվում են։

«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող  բնակավայրերը։

Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծեց Սարումյանը։

ՊԲ բանակի հանրային  կապերի պատասխանատուն ընդգծեց, որ ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում