«Խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման համար, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»,- հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Ես հիշեցնում եմ երկու պետություններին կյանքի իրավունքը պաշտպանելու և մարդկանց խոշտանգումներից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին: Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:
Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ հակամարտության գոտուց ռեպորտաժ պատրաստելիս օգտագործել լրագրողական էթիկայի և արհեստավարժության բարձր չափանիշներ:
Ըստ ճգնաժամի պայմաններում խոսքի և տեղեկատվության ազատությունը պաշտպանելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ուղեցույցների՝ երկու երկրների իշխանությունները պետք է լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տան մուտք գործել ճգնաժամային տարածքներ և համոզվեն, որ նրանք անվտանգ են:
Երկու կողմին կոչ եմ անում դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։