ՄՄարիամ Մխիթարյան

Երուսաղեմը մեր քաղաքն է, մենք այն լքեցինք արցունքներով. Էրդողան

Երուսաղեմը մեր քաղաքն է, մենք այն լքեցինք արցունքներով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանի կայսերական նկրտումները սահմաններ չունեն՝ Սիրիա, Լիբիա, Կովկաս, հերթը հասել է Երուսաղեմին: Թուրքիայի խորհրդարանում երկար ելույթի ընթացքում Էրդողանը հայտարարել է, թե «Երուսաղեմը պատկանում է Թուրքիային»՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրության վերահսկողությունը հնագույն քաղաքի վրա վերջին ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում՝ գրում է The Times of Israel-ը:

«Այս քաղաքում, որը մենք արցունքներն աչքներիս ստիպված լքեցինք Առաջին աշխարհամարտի տարիներին, դեռ կարող եք գտնել օսմանյան դիմադրության հետքեր: Այնպես որ, Երուսաղեմը մեր քաղաքն է»,- ասել է պետության ղեկավարը:

Երուսաղեմն Օսմանյան կայսրության տիրապետության տակ է եղել 1516-1917 թվականներին: Պարբերականը հիշեցնում է, որ արդի Թուրքիայի Հանրապետությունը՝ նրա իրավահաջորդ պետությունը, վաղուց ընդգծել է սուրբ քաղաքի հետ իր ամուր կապը՝ պարբերաբար դատապարտելով Իսրայելի կողմից իրեն «հրեականացնելու» ենթադրյալ փորձերը, ինչպես նաև ԱՄՆ կողմից 2017-ի դեկտեմբերին Երուսաղեմը որպես Իսրայելի պետության մայրաքաղաք ճանաչելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում