ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ստեղծված իրավիճակում պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում և հիմա է՛լ ավելի կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային: Այս պարզ կանոնները կօգնեն կանխել հիվանդության տարածումը` այդպիսով ավելի ամուր պահելով մեր թիկունքը»,- գրված է հայտարարությունում: