Երևանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն: