New York Times-ը պնդում է, որ Դոնալդ Թրամփը 10 տարի եկամտահարկ չի վճարել, չորս տարի առաջ էլ, երբ ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ, նրա վճարումները Նյու Յորքի քաղաքային գանձարան կազմել են 750 դոլար, ինչը մոտ 650 եվրո է:
Թերթի տեղեկություններով, սակայն, 2019 թվականի դրությամբ ամերիկացի ուսուցիչը վճարել է 7,239 դոլար հարկ, հրշեջը՝ 5283 դոլար, բուժքույրը՝ 10 216 դոլար, իսկ Դոնալդ Թրամփը՝ 750 դոլար:
Թրամփը հրապարակումը կեղծ է անվանել: «Սա հերյուրանք է և զրպարտություն: Իհարկե, ես բոլոր հարկերը վճարել եմ, և իմ բոլոր հայտարարագրերը կտեսնեք հարկայինի ստուգումն ավարտելուց անմիջապես հետո»,- ասել է նա:
Նույն նյութում նշվում է նաև եկամտի այն ցուցանիշը, որը Թրամփը ստացել էր երկու տարի առաջ: New York Times-ի գնահատականով` Միացյալ Նահանգների նախագահը հարստացել է գրեթե 435 միլիոն դոլարով, միևնույն ժամանակ նրա հարկային հայտարարագրում գրանցվել են 47 միլիոն դոլարից ավել կորուստներ:
Միացյալ Նահանգներում օրենքը ուղղակիորեն չի պարտավորեցնում նախագահի պաշտոնի դիմորդներին՝ ընտրողներին ցույց տալ իրենց եկամուտներն ու ծախսերը, բայց նախընտրական քարոզչության գրեթե բոլոր մասնակիցները նախընտրում են դա անել:
Ի դեպ, New York Times-ի հոդվածը հայտնվել է ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ: