Բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, բոլոր միջոցներն Ադրբեջանը կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը:

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ ՀՀ տարածքին»,- հայտնեց Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, բոլոր միջոցներն Ադրբեջանը կիրառել է, նաև կիրառել է բանակային օդուժը՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն:

Անդրադառնալով  զոհերի թվին՝ Հովհաննիսյանն ընդգծեց՝ քանի որ բավական ինտենսիվ մարտեր են ընթանում, կոնկրետ կորուստներ, ամփոփիչ տվյալներով, չեն կարող ներկայացնել, քանի որ սխալվելու հավանականություն կարող է լինել:

«Խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, ճիշտ չի լինի»,- հավելեց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում