Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնը բերվել է առաջին պատրաստության վիճակի:
«Մեր մասնագետները կապի մեջ են շփման գոտում գտնվող ԲԿ-ների գործընկերների հետ:
Անհրաժեշտության դեպքում կշահագործվի կենտրոնի ուղղաթիռահարթակը»,- գրել է Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում: